Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը մեկ ամսից ավելի դադարից հետո վերսկսվում է. հունվարի 21-ին կմեկնարկի մրցաշարի 7-րդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հունվարի 21 «Ատալանտա» – «Շտուրմ»` 21:45 «Մոնակո» – «Ասթոն Վիլա»` 21:45 «Բոլոնիա» – «Բորուսիա Դորտմունդ»` 00:00 «Բենֆիկա» – «Բարսելոնա»` 00:00 «Լիվերպուլ» – «Լիլ»` 00:00 «Ատլետիկո Մադրիդ» – «Բայեր»` 00:00 «Բրյուգե» – «Յուվենտուս»` 00:00 «Ցրվենա Զվեզդա» […]
Ավելին
Հունվարի 20-ին կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը. «Վալենսիա» – «Բարսելոնա», «Լեգանես» – «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ» – «Խետաֆե», «Ռեալ Սոսիեդադ» – «Օսասունա»։ Հանդիպումները կկայանան փետրվարի 4-6-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից 🚨 𝗢𝗙𝗜𝗖𝗜𝗔𝗟 | ¡¡ESTOS SON LOS 𝗖𝗥𝗨𝗖𝗘𝗦 𝗗𝗘 𝗖𝗨𝗔𝗥𝗧𝗢𝗦!! […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անթոնին կարիերան կշարունակի «Բետիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանիայի Լա լիգան ներկայանցող ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բրազիլացի ֆուտբոլիստին։ Համաձայնագրում ներառված չի լինելու տրանսֆերային իրավունքի գնման կետ։ Կողմերը գործարքի հարցում վերջնական համաձայնությանության են հասել։ 24-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Սևիլիա, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» վինգեր Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` բրազիլական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրից» և պատրաստ է վարձակալել նրան։ Այդ հարցում «Սանթոսն» առաջարկ է արել «Ալ Հիլալին» և սպասում է սաուդյան ակումբի վերջնական որոշմանը։ Գործարքն իրականացնելու համար […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը կշարունակի ղեկավարել Մադրիդի «Ռեալը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պերեսը 5-րդ անգամ վերընտրվել է «արքայական» ակումբի նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի մինչև 2029 թվականը։ 77-ամյա ֆունկցիոները եղել է նախագահի միակ թեկնածուն և վերընտրվել է մեխանիկորեն։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2000 թվականին և ակումբը ղեկավարել է մինչև 2006 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Չնայած հյուրերն արդեն 30-րդ վայրկյանին Ֆաբիու Սիլվայի ջանքերով բացեցին հաշիվը, հանդիպման մնացած ժամանակահատվածում «արքայական» ակումբն ուներ խաղային տոտալ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական գոլ էլ խփեցին Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն։ «Ռեալը» վաստակեց 46 […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 3 շաբաթ, հայտնում է Marca-ն։ Ըստ աղբյուրի` ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Սելտայի» դեմ խաղում (5:2)։ 22-ամյա Կամավինգան այդ հանդիպման լրացուցիչ ժամանակում ցավեր է զգացել և փոփոխություն է խնդրել, սակայն մարզչական շտաբը նրան խնդրել է համբերել, […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։ Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։ […]
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու առաջին ընկերական խաղում մրցել է մեքսիկական «Ամերիկայի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չեղավ. կողմերը փոխանակվեցին երկուական գնդակով։ «Ամերիկայից» 31-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրի Մարտինը, որին «Ինտեր Մայամին» 34-րդ րոպեին պատասխանեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գլխով խփած դիպուկ հարվածով։ 53-րդ րոպեին Իսրայել Ֆերնանդեսը կրկին առաջ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Բլաուգրանան» արդեն 9-րդ րոպեին Ժյուլ Կունդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը 34-րդ րոպեին Մաուրո Արամբարիի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային հսկայական առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց չկարողացավ հաղթանակ կորզել. հանդիպումն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023