Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։ «Եռագույնների» հաղթական գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ուգո Էկիտիկեն, «պենտակամպիոններից» աչքի ընկավ Բրեմերը։ Ֆրանսիան 55-րդ րոպեից` Դայո Ուպամեկանոյի հեռացումցի հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Դիդե Դեշամի գլխավորած թիմը մարտի 29-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնի Կոլումբիայի հետ։ Բրազիլացիներն ապրիլի 1-ին կհանդիպեն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի («Սանթոս», Բրազիլիա) չի պատկերացնում, հայտնում է ESPN-ը։ «Աշխարհի առաջնությունն աստղերի մրցաշար է։ Մրցաշարում հավաքվում են բոլոը աստղային ֆուտբոլիստները։ Ըստ իս` Նեյմարը գլխավոր աստղերից է։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի, բայց, վերջիվերջո, չեմ կարող դեմ գնալ իմ նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Պետք […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։ Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կտեղափոխվի «Օռլանդո Սիթի», հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը «2+1» ձևաչափով է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։ 35-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ կտեղափոխվի անվճար։ Նա «Օռլանդոյում» հանդես կգա «7» համարի մարզաշապիկով։ Գրիզմանն «Ատլետիկոյում» 488 խաղում խփել է 211 գոլ, կատարել 97 ասիստ։ Նա […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը։ Կատալոնական գրանդը մտադիր է հաջորդ ամռանը հարձակման գծում փոփոխություններ կատարել ու դիտարկում է 26-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը։ «Բլաուգրանան» նախընտրում է վաճառել Տոռեսի տրանսֆերը, այլ ոչ թե ակումբի մյուս հարձակցող Ռոբերտ Լևանդովսկունը։ «Բարսելոնան» պատրաստ է Տոռեսի վերաբերյալ առաջարկներ դիտարկել։ Ակումբում վստահ են, որ իսպանացի հարձակվողի […]
Ավելին
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Գարսիա Պլասան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 53-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ալավեսը», «Մալյորկան», «Վիլյառեալը», «Խետաֆեն», «Լևանտեն», «Էլչեն» և այլ ակումբներ։ Նա աշխատել է նաև Մերձավոր Արևելքում` գլխավորելով «Բանի Յասը» (ԱՄԷ) և «Ալ Շաբաբը» (Սաուդյան Արաբիա)։ «Սևիլիան» […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը դեմ չէ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է Talksport-ը։ Արգենտինացի ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «արքայական» ակումբում, սակայն մադրիդյան գրանդը նրան ձեռք բերելու համար որևէ քայլ չի ձեռնարկել։ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ Հիլալը», բայց կարիերայի այս փուլում Ֆեռնանդեսը մտադիր չէ հեռանալ եվրոպական ֆուտբոլից։ «Չելսին» չի ուզում բաժանվել […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը կարող է աշխատանքի անցնել Բիլբաոյի «Ատլետիկում», հայտնում է Sky Sport-ը։ Բասկյան ակումբը հետաքրքրված է 43-ամյա մասնագետի ծառայություններով։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են. նրանք մոտ են համաձայնության հասնելուն։ Հատկանշական է, որ գերմանացի մարզիչը «Ատլետիկի» նախագահ Խոն Ուրիարտեի նախընտրելի թեկնածուն է։ Այդուհանդերձ, իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ամիսներին ակումբում նախատեսված […]
Ավելին
«Սևիլիան» Մաթիաս Ալմեյդային ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Անդալուզյան ակումբն արգենտինացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 32 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։ «Բլանկուռիխոսը» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 31 միավոր է վաստակել ու 15-րդ տեղում է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026