Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։ Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։ Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է As-ը։ Իսպանական գրանդում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ակումբից հեռացած կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրողի նման խաղաոճ ունի և կարող է փոխարինել նրանց։ «Արքայական» ակումբում փնտրում են այնպիսի կիսապաշտպանի, որը կկարողանա կառավարել գնդակի ընթացքը և ուղղորդել թիմի խաղը խորքից։ «Քրիսթալ Փելասն» անգլիացի […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «դեղին սուզանավը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 24,5 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է «Վիլյառեալի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ գումարով […]
Ավելին
Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։ Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։ «ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Real Madrid C.F. (@realmadrid)
Ավելին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Ալ Իթիհադին»։ Հոնկոնգում կայացած խաղի հաշիվն «Ալ Նասրից» 10-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, սակայն «Ալ Իթիհադը» 16-րդ րոպեին Ստիվեն Բերգվեյնի ջանքերով խփեց պատասխան գոլը։ 25-րդ րոպեին Մանեն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։ Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Ալ Նասրը» կարողացավ հաղթանակ տանել. […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Վալտեր Բենիտես («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա)։ Պաշտպաններ – Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա հանդիպումների համար չհրավիրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինսիուսին, գրում է Globo-ն։ «Պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում սեպտեմբերի 5-ին կմրցեն Չիլիի, իսկ 18-րդ տուրում սեպտեմբերի 10-ին` Բոլովիայի հավաքականի դեմ։ Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ Վինիսիուսին։ Նա հաշվի է առել նաև, որ 25-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գաման» մրցակցի դաշտում ջախջախել է 6:0 հաշվով։ Ֆեռնանդո Դինիզի գլխավորած թիմից դուբլ է գրանցել «Բարսելոնայի», «Լիվերպուլի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինոին։ «Վասկոյից» մեկական գոլ խփել են Լուկաս Պիթոնը, Դավիդը, Ռայանը և Չե Չեն։ 33-ամյա Կոուտինիոն Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում առաջին գոլերն է խփել։ Նա 12-րդ հանդիպմանն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025