Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» 3:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»` դուրս գալով մրցակարի 1/8 եզրափակիչ։ Պրովանսյան ակումբի գոլերից մեկը խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Գաբոնցի հարձակվողը Եվրոպա լիգայում խփեց իր 31-րդ գոլը` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։ 34-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցել է «Պորտուի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով մրցաշարում խփել է […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում գրառում է կատարել` հայտարելով Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին. «Մարտից կրկին հանդես կգամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Մարզիչն ինձ խնդրեց, իսկ ես համաձայնեցի։ Վստահ եմ, որ Եվրոյի այս թիմն ունակ է շատ ավելին, քան կարծում են շատերը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը միջազգային կարիերան ավարտել էր Եվրո-2020-ի […]
Ավելին
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ուզբեկական «Նավբախորի» նկատմամբ։ Հանդիպումն անհաջող ընթացք ստացավ «Ալ Իթիհադի» համար, քանի որ 25-րդ րոպեին Կարիմ Բենզեման տուգանայինի խաղարկումից հետո գլխի «դիպուկ» հարվածով գրավեց սեփական դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։ Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է […]
Ավելին
«Բարսելոնայի», «Սևիլիայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Marca-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստը նման պատիժ է ստացել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում բռնաբարություն կատարելու համար։ Բացի պատժից, Ալվեսը տուժող կողմին պետք է վճարի 150 հազ. եվրո տուգանք։ Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել այս որոշումը` դիմելով նախ Կատալոնիայի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ. գրանցեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը։ Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ու Squawka-ն հաստատում են, որ Յամալը դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես եկած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Յամալը «Նապոլիի» դեմ հանդիպման օրը […]
Ավելին
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2024 թ. մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիի»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեցի նաև համաշխարհային աստղեր Լեո Մեսսին ու Լուիս Սուարեսը, ովքեր մեկեկան գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել համապատասխանաբար Ռոբերտ Թեյլորին և Դիեգո Գոմեսին։ Խերարդո Մարտինոյի թիմի մեկնարկային կազմում էին նաև Ժորդի Ալբան ու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն, միևնույն է, Խավիի թիմը չկարողացավ կոտրել «աձուրիների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի կազմից 60-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «աձուրիներին» պարտությունից փրկեց 75-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած գոլը։ Նշենք, որ դիմակայության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կմրցի «Նապոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակ նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա կենտրոնական հարձակվող Էնդրիկն սկսել է ակտիվացնել իր` «Ռեալ Մադրիդ» տեղափոխության հավելավճարները։ «Արքայական» ակումբի ապագա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության 9-րդ տուրում` գրավելով «Կորինտիանսի» դարպասը (2:2)։ Պատանի հարձակվողն արդեն 15 գոլ է խփել այն պահից ի վեր, երբ մադրիդյան ակումբը հայտարարեց նրա տրանսֆերն իրականացնելու մասին։ Globo Esporte-ն հայտնում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023