«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, կլինի Վենսան Կոմպանին։ Բելգիացի մասնագետն այժմ գլխավորում է անգլիական «Բարնլին», որը պայմանագրի խզման համար մյունխենյան ակումբից խոշոր փոխհատուցում է ստանում։ Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ «ռեկորդ մայսթերը» 38-ամյա մասնագետը նշանակման համար «Բարնլիին» կվճարի 10-15 մլն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ փոխանցում է, որ երիտասարդ մարզիչը «Բավարիայի» […]
Ավելին
Հանսի Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, շուտով կնշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Իսնսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կատալոնական ակումբում բոլորը համաձայն են Ֆլիկի նշանակման հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` 59-ամյա մասնագետը միշտ ցանկացել է մարզել «բլաուգրանան»։ Նա, հանուն «Բարսելոնայի», հրաժարվել է բանակցել անգլիական մի շարք ակումբների հետ։ Գերմանացի մասնագետն այժմ սպասում է «կապտանռնագույնների» վճռորոշ քայլերին` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիին […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տեղը զբաղեցրած Դյուսելդորֆի «Ֆորտունան» և Բունդեսլիգայի 16-րդ տեղը գրաված «Բոխումը» միմյանց միջև անցումային հանդիպում անցկացրին։ Դյուսելդորֆից ժամանած հյուրերը հաղթեցին խորոշ` 3:0 հաշվով և գրեթե վճռեցին դիմակայության ելքը։ Դանիել Թիունեի թիմից խփեցին Ֆելիքս Կլաուսն ու Յանիկ Էնգելհարթը, իսկ «Բոխումի» հարձակվող Յանիկ Հոֆմանը գրավեց սեփական դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 27-ին Դյուսելդորֆի «Մերկուր […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» 0:3 հաշվով պարտվեց «Ատալանտային»։ Այս խաղով ընդհատվեց լևերկուզենյան ակումբի պաշտոնական խաղերում անպարտելիության անհավանական շարքը, որը ձգվեց 51 խաղ։ Խաբի Ալոնսոյի թիմը 2023/24 մրցաշրջանում պաշտոնական խաղերում առաջին պարտությունն է կրել։ «Բայերը» նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. մայիսի 27-ին, երբ Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում 0:3 հաշվով զիջեց «Բոխումին»։ Հիշեցնենք, […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտան» ու Լևերկուզենի «Բայերը»։ Իտալական ակումբը պարզապես հիանալի առաջին կես անցկացրեց և նախքան ընդմիջում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Երկրորդ խաղակեսում Խաբի Ալոնսոյի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին. բերգամասկները պաշտպանվեցին շատ գրագետ` հետ մղելով գրոհի բոլոր […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ատալանտան» մրցում է Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Առաջին կեսից հետո իտալական ակումբը հաղթում է 2:0 հաշվով։ Ջան Պիեռո Գասպերինիի թիմից դուբլի հեղինակ է դարձել նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ատալանտան» մրցում է Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Հանդիպման 26-րդ րոպեին Բերգամոն ներկայացնող ակումբի կազմից հիանալի գոլ խփեց Ադեմոլա Լուկմանը և կրկնապատկեց իր թիմի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Նիգերիացի ֆուտբոլիստը նաև դարձավ դուբլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ատալանտան» ու Լևերկուզենի «Բայերը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական նշել է, թե որն է ակումբի անպարտելիության գաղտնիքը։ Շվեյցարացի ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է «Բայերին» հաջողվել մրցաշրջանն անցկացնել առանց պարտություն կրելու. «Մենք ամեն օր արյուն ենք խմում»,- կատակել է Ջական, որը մեջբերում է WAZ-ը։ Հիշեցնենք, որ լևերկուզենյան ակումբը 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր 51 խաղերում պարտություն չի […]
Ավելին
Շվեյցարիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում։ Շվեյցարացիների գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Յան Զոմեր («Ինտեր», Իտալիա), Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Իվոն Մվոգո («Լորյան», Ֆրանսիա), Պասկալ Լորենց («Լյուցերն»), Մարվին Կելեր («Վինթերթուր») Պաշտպաններ – Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Օրել Ամենդա («Յանգ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023