Այսօր` հունիսի 1-ին, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը. միմյանց դեմ են մրցելու Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը 18-րդ անգամ է խաղալու եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ «Ռեալը» նախորդ 17 եզրափակիչներից 14-ում հաղթել է և մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ «Սերուցքայինները» վերջին 8 եզրափակիչներում միայն հաղթել են։ Ակումբը […]
Ավելին
Գերմանացի անվանի պաշտպան Ժերոմ Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել ավստրիական ԼԱՍԿ-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 35-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել Լինց քաղաքը ներկայացնող ակումբի հետ։ Բոատենգի վերջին ակումբն իտալական «Սալերնիտանան» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. փետրվարից` մասնակցելով միայն 7 հանդիպում։ Բոատենգն առավել հայտնի […]
Ավելին
Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի վերջնական հայտացուցակը։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Բարթ Վերբրյուգեն («Բրայթոն», Անգլիա), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ», Անգլիա), Յուստին Բեյլո («Ֆեյենորդ») Պաշտպաններ – Մաթիյս դե Լիխտ («Բավարիա», Գերմանիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Անգլիա), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր», Գերմանիա), […]
Ավելին
Բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանին նշանակվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 38-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է անգլիական «Բարնլին», որը մազրել է 2022-24 թթ.։ Ըստ նախնական տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» Կոմպանիի գործող պայմանագրի խզման համար «Բարնլիին» վճարել […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է կարիերան Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Ֆորտունայի «Դյուսելդորֆում» շարունակելուն։ Gladbach Live-ը գրում է, որ այս գործարքի հավանականությունը մեծացավ այն բանից հետո, երբ Դյուսելդորֆը ներկայաղնող ակումբն անցումային խաղում չկարողացավ հաղթահարել «Բոխումի» արգելքն ու նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր։ Ըստ աղբյուրի` եթե «Ֆորտունան» նվաճեր Բունդեսլիգայի ուղեգիր, ակումբը Ռանոսի տարբերակը չէր […]
Ավելին
Squawka հարթակը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում եվրոպական առաջնություններում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը. Հավելենք, որ 25-ամյա Վերմանը ՊՍՎ-ի կազմում 2023/24 մրցաշրջանում 41 խաղում դարձել է 7 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բելգիայի արքայական ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մաց Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Թոմաս Կամինսկի («Լութոն Թաուն», Անգլիա) Պաշտպաններ – Տիմոտի Կաստան («Ֆուլհեմ», Անգլիա), Վաութ Ֆաս («Լեսթեր», Անգլիա), Աքսել Վիթցել («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մաքսիմ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի անցումային խաղում 16-րդ տեղը զբաղեցրած «Բոխումը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տեղը գրաված Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ֆորտունան» հաղթել էր 3:0 հաշվով։ Թվում էր, թե դյուսելդորֆցիները վճռել են դիմակայության ելքը և կնվաճեն Բունդեսլիգայի ուղեգիր, սակայն «Բոխումը» պատասխան խաղում ֆանտաստիկ comeback արեց։ Հայկո Բուտշերի թիմը Ֆիլիպ Հոֆմանի դուբլի ու Կևին […]
Ավելին
Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։ Ավստրիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Նիկլաս Հեդլ («Ռապիդ Վիեննա»), Թոբիաս Լավալ (ԼԱՍԿ), Հայնց Լինդեր («Յունիոն», Բելգիա), Պատրիկ Պենց («Բրոնդբյու», Դանիա) Պաշտպաններ – Ֆլավիուս Դանիլյուկ («Զալցբուրգ»), Կևին Դանսո («Լանս», Ֆրանսիա), Շտեֆան Լայներ, Մաքսիմիլիան Վյոբեր (երկուսն էլ` «Բորուսիա […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «դեղագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեռահար հիասքանչ հարվածով 16-րդ րոպեին խփեց Գրանիտ Ջական։ Նշենք, որ լևերկուզենյան ակումբը 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Օդիոն Կոսունուն։ Այսպիսով, «Բայերը» Բունդեսլիգայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023