Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը մրցակցի մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ։ Եվրոպայի նորընծա չեմպիոնը շատ արագ երկու գոլ խփեց և անմիջապես մնաց 10 ֆուտբոլիստներով։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականից հաշիվը 4-րդ րոպեին բացեց Խոսելուն, իսկ 13-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ֆաբիան Ռուիսը։ 20-րդ րոպեին «ֆուրիա ռոխայից» վերջին հույսի […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում մրցել է Հունգարիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «բունդեսմանշաֆթն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից փայլել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որը դարձել է մեկ գոլի ու երեք ասիստի հեղինակ։ Գերմանացիներից մեկական գոլ էլ […]
Ավելին
Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը և կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հայտնվել են «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» պատրաստ է 2025 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստների հետ։ 28-ամյա Տահը 2015 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բայերի» կազմում և արդեն հայտարարել է, որ հաջորդ ամռանը հեռանալու է լևերկուզենյան ակումբից։ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Խորվաթիայի թիմի դեմ։ Պորտուգալացիները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Դիոգու Դալոն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Նշենք, որ 39-ամյա Ռոնալդուն խփել է կարիերայի 900-րդ գոլը։ Նախքան ընդմիջում, հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին. ինքնագոլի հեղինակ դարձավ […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականը ներկայացրել է «Ballon d’or 2024» մրցանակաբաշխության «Լավագույն մարզիչ» անվանակարգի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ մարզիչները. Մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին Փարիզում։ Այդ օրը հանձնվելու է նաև ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակը` «Ոսկե գնդակը», որի 30 հավակնորդներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 5-ին, մեկնարկելու է Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցելու են 54 հավաքականներ, որոնք տեղ են գտել չորս տարբեր դիվիզիոններում։ A դիվիզիոն Խումբ 1 – Լեհաստան, Խորվաթիա, Պորտուգալիա, Շոտլանդիա Խումբ 2 – Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Իսրայել Խումբ 3 – Գերմանիա, Նիդերլանդներ, Հունգարիա, Բոսնիա և Հերցեգովինա Խումբ 4 – Շվեյցարիա, Իսպանիա, Դանիա, Սերբիա B դիվիզիոն […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» 2024 թ. բոլոր հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ 30 ֆուտբոլիստները. Մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին Փարիզի Շաթլե թատրոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Գերմանացի անվանի պաշտպան Մաթս Հումելսն ազատ գործակալի կարգավիճակում կարիերան շարունակելու է «Ռոմայում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ հռոմեական ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Հումելսի աշխատավարձը նոր ակումբում լինելու է 2 մլն եվրո։ Պաշտպանն արդեն մեկնում է Իտալիա և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Հիշեցնենք, որ Մաթս […]
Ավելին
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության հիմնական փուլի խաղացանկը։ Interfootball.am-ը ներկայացնում է մի շարք գրանդ ակումբների հանդիպումների ժամանակացույցը։ «Ռեալ Մադրիդ» Սեպտեմբերի 17 vs «Շտուտգարտ» (23:00, մրցավայրը` Մադրիդ) Հոկտեմբերի 2 vs «Լիլ» (23:00, Վիլնյով դ’Ասկ) Հոկտեմբերի 22 vs «Բորուսիա Դորտմունդ» (23:00, Մադրիդ) Նոյոմբերի 5 vs «Միլան» (00:00, Մադրիդ) Նոյեմբերի 27 vs «Լիվերպուլ» (00:00, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»։ Մյունխենյան ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Թոմաս Մյուլերը, որը փոխարինման մտնելուց հետո 78-րդ խփել է իր թիմի երկրորդ գոլը։ 34-ամյա ֆուտբոլիստը «ռեկորդ մայսթերի» կազմում անցկացրել է 710-րդ հանդիպումը, շրջանցել ակումբի լեգենդար դարպասապահ Զեպ Մայերին ու այդ ցուցանիշով ռեկորդակիր դարձել «Բավարիայում»։ Մյուլերն այժմ «Բավարիայի» […]
Ավելին
1 21 22 23 24 25 308

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023