«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario Sport-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» մտադիր է հաջորդ ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, բայց ամեն ինչ կախված է ակումբի ֆինանսական վիճակից։ «Կապտանռնագույնները» պետք է փորձեն համապատասխանել Իսպանիայի Լա լիգայի սահմանած, այսպես կոչված, «1:1» ֆինսանական չափանիշին։ «9» համարի դիրքում «Բարսելոնան», Քեյնից […]
Ավելին
«Արսենալից» Մաքս Դոումանը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Պրահայի «Սպարտայի» դեմ Լիգայի փուլի չորրորդ տուրում անգլիացի կիսապաշտպանը հանդիպմանը (3-0) մասնակցել է 15 տարեկան և 308 օրականում` փոխարինման մտնելով 73-րդ րոպեին։ Պատանի ֆուտբոլիստը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի ռեկորդը, որը Չեմպիոնների լիգայում իր առաջին հանդիպմանը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բավարիան» Փարիզում 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսի հերոսն ու հակահերոսը մյունխենյան գրանդի վինգեր Լուիս Դիասն էր, որը դուբլ գրանցեց և հեռացվեց դաշտից։ Կոլումբացի ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի ընկավ չորրորդ ու 32-րդ րոպեներին, իսկ Աշրաֆ Հակիմիի նկատմամբ կոպտագույն խախտում թույլ տալուց հետո` 45+7-ին կարմիր քարտ ստացավ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում մրցում է ՊՍԺ-ի դեմ։ 45+4-րդ րոպեին մյունխենյան գրանդի վինգեր Լուիս Դիասը կոպտագույն խախտում թույլ տվեց մրցակցի լատերալ Աշրաֆ Հակիմիի նկատմամբ` հասցնելով նրան ծանր վնասվածք։ Գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին սկզբում դեղին քարտ էր ցույց տվել կոլումբացի ֆուտբոլիստին, բայց րոպեներ անց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը` հեռացնելով նրան դաշտից։ Նշենք, […]
Ավելին
Չեմպիոններւ լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն սեփական դաշտում կմրցի «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կմրցեն «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։ Խաղի ուղիղ հեռարձակումը` այստեղ։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում նոյեմբերի 4-ին կմեկնարկի երրորդ տուրը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Նոյեմբերի 4 «Սլավիա Պրահա» (Չեխիա) – «Արսենալ» (Անգլիա)` 21:45 «Նապոլի» (Իտալիա) – «Այնտրախտ» (Գերմանիա)` 21:45 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 00:00 «Լիվերպուլ» (Անգլիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 00:00 «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա)` 00:00 «Յուվենտուս» (Իտալիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 00:00 […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների։ Համեմատության համար` նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է (20 ակումբ, 12,77 միլիարդ եվրո), որին հաջորդում են Իսպանիայի Լա լիգան (20, 5,57 միլիարդ եվրո), Իտալիայի Ա սերիա (20, 5,44 միլիարդ եվրո), Գերմանիայի Բունդեսլիգան (18, 4,65 միլիարդ եվրո) և Ֆրանսիայի Լիգա 1-ը (18, […]
Ավելին
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 14-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բոխում II»-ի նկատմամբ։ Տանտերերից դուբլ ու ասիստ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Ռանոսը 14-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից, 63-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին, իսկ 90+4-ին դրել է հանդիպման վերջակետը։ 22-ամյա […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բայերին»։ Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կայացած խաղում հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Ռեկորդ մայսթերից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Սերժ Գնաբրին ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ մրցակցի պաշտպան Լոյիկ Բադեն գրավեց սեփական դարպասը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշերում անցկացրած բոլոր 15 խաղերում հաղթել […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բայերը» լրացուցիչ ժամանակում հյուրընկալվելիս 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Պադերբորնից»։ 58-րդ «Պադերբորնի» պաշտպան Ֆելիքս Գյոտցեն վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից։ «Դեղագործները» տուգանայինի իրավունք են վաստակել, որը ֆանտաստիկ հարվածով դարպասի գրավմամբ եզրափակել է Ալեխանդրո Գրիմալդոն։ Ի դեպ, իսպանացի պաշտպանը խփել է կարիերայի 50-րդ գոլը։ Թվում […]
Ավելին
1 14 15 16 17 18 338

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026