«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Ֆիլ Ֆոդենից («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Իսակից («Նյուքասլ»), Քոբի Մայնուից («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակայից («Արսենալ»), Վիլիամ Սալիբայից («Արսենալ») և Դեսթինի Ուդոջիից («Տոտենհեմ»)։ Պալմերը Պրեմիեր լիգայի ընթացիկ […]
Ավելին
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիդսը» սեփական մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան խաղի արդեն առաջին կեսում տանտերերը վճռեցին հանդիպման ելքը և երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ 45 րոպեների ընթացքում յորքշիրյան ակումբն առավելությանն ավելացրեց ևս մեկ գոլով` հաղթելով 4:0 հաշվով։ Դանիել Ֆարկեի թիմի գոլերը խփեցին […]
Ավելին
Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Բարտ Վերբրյուգեն («Բրայթոն», Անգլիա), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ», Անգլիա), Յուսթին Բեյլո («Ֆեյենորդ»), Նիկ Օլեյ («Սպարտա Ռոտերդամ») Պաշտպաններ – Մաթիյս դե Լիխտ («Բավարիա», Գերմանիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Անգլիա), Նաթան Ակե («Մանչեսթեր […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։ «Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ») Պաշտպաններ – Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միթելշտեդտ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Բենյամին Հենրիքս, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» հաղթեցին 3:2 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմից աչքի ընկան Քոբի Մայնուն, Ամադ Դիալոն ու Ռասմուս Հոյլունդը։ «Կաչաղակների» գոլերը խփեցին Էնթոնի Գորդոնն ու Լյուիս Հոլը։ «Յունայթդեդն» այս հաղթանակից հետո միավորների քանակով հավասարվեց «Նյուքասլին»։ Երկու ակումբներն էլ ունեն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Ազնվականները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբը ներքին առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Քրիստոֆեր Նկունկուն։ «Ճայերի» կազմից աչքի ընկավ Դանի Վելբեքը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 60 միավոր և առաջնության ավարտից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հրաժարվել տեսակրկնապատկերների VAR համակարգից։ The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ VAR համակարգից հրաժարվելու բանաձևն առաջ է քաշել «Վուլվերհեմփթոնը»։ Հարցը քննարկման ու քվեարկության է դրվելու հունիսի 6-ին։ Եթե ակումբները կողմ քվեարկեն, ապա 2024/25 մրցաշրջանից Պրեմիեր լիգայում այլևս չի կիրառվի VAR համակարգը։ Բանաձևի ընդունման […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի երկարամյա օգնական Պեպեյն Լեյնդերսն աշխատանքը կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։ Հոլանդացի մասնագետը նշանկվել է ակումբի գլխավոր մարզիչ։ «Կարմիր ցլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լեյնդերսը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 41-ամյա մասնագետը 2014 թվականից աշխատել է «Լիվերպուլի» համակարգում։ Նա 2014/15 մրցաշրջանում եղել է ակումբի Մ-18 թիմի մարզիչը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Ասթոն Վիլան» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմի»` «Մանչեսթեր Սիթիից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո։ «Ասթոն Վիլան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 68 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է։ «Վիլան» վերջին անգամ ակումբային […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Քաղաքաբնակների» կազմից 51-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն` օգնելով աչքի ընկնել Էրլինգ Հոլանդին։ Բելգիացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակը հասցրեց 112-ի և դարձավ Անգլիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ասիստենտը։ Դե Բրույնեն այդ ցուցանիշով շրջանցեց «Արսենալի» ու «Չելսիի» նախկին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023