Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Բրայթոնը» «Ամեքս» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բորնմութի» հետ։ Տանտերերը պարտությունից խուսափեցին 90+1-րդ րոպեին. շրջադարձ հարվածով անհավանական գոլ խփեց հույն հարձակվող Խարալամբոս Կոստուլասը։ 18-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասի գրամվմամբ աչքի ընկավ երկրորդ անգամ։ «Բրայթոնը» 30 միավորով 12-րդն է, «Բորնմութը»` 27 միավորով 15-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Նիդերլանդների Էրեդիվիզիայի 18-րդ տուրում «Ֆեյենորդը» ռոտերդամյան դերբիում սեփական դաշտում թրիլերային խաղում 3:4 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սպարտայից»։ Տանտերերից 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի գլխավոր մարզիչ, լեգենդար, նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի որդին` Շաքիլ վան Պերսին։ 19-ամյա հարձակվողը 87-րդ րոպեին կրնկով կատարած հարվածով կրճատել է հաշիվը` 2:3։ Կրտսեր Վան Պերսին ընդամենը 1 րոպե […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակը ներառյալ 1:0 հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակը սկանդալային վերջաբան ունեցավ։ Սենեգալցիների պաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆը սեփական տուգանային հրապարակում 90+6-րդ րոպեին կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրահիմ Դիասի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ժան-Ժակ Նդալան դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց Մարոկկոյի օգտին։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Միլանի» նախկին վինգեր Ռոբինիոյի բանտարկության ժամկետը կրճատվել է 160 օրով, գրում է UOL-ը։ Նախկին ֆուտբոլիստը 2025թ. նոյեմբերին բանտում կրթություն է ստացել։ Նա ավարտել է 11 կուրս, 464 ժամ մասնակցել դպրոցական ծրագրի ու կարդացել 5 գիրք։ Սան Պաուլոյի դատարանը բավարարել է Ռոբինիոյի փաստաբան Մարիո Վալեի` ֆուտբոլիստի պատիժի ժամկետը կրճատելու միջնորդությունը։ «Նա […]
Ավելին
«Տոտենհեմը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոնոր Գալահերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «խթանները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 40 միլիոն եվրոյով։ Անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 77 խաղում խփել է 7 գոլ, կատարել 7 ասիստ։ Գալահերն […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց թիմի նորեկ Անտուան Սեմենյոն։ Խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Ռայան Շերկին` եզրափակփլով մանկունիական գրանդի հիասքանչ գրոհը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մայքլ Կարիկը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 44-ամյա մասնագետը 2021թ. նոյեմբերից դեկտեմբեր երեք խաղում ևս եղել է մանկունիական գրանդի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։ Անգլիացի մասնագետի նախորդ աշխատավայրը «Միդլսրբրոյում» էր, որը մարզել է 2022-25 թվականներին։ Կարիկը ֆուտբոլային […]
Ավելին
Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը. Մրցաշարի 1/32 եզրափակիչի վերջին` «Սոլֆորդ» – «Սվինդոն Թաուն» դիմակայությունը կկայանա հունվարի 20-ին։ 1/16 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆլիդ Ռոուդ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթել է երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Բարնսլիին»։ Մերսիսայդյան գրանդից հիասքանչ գոլեր են խփել Դոմինիկ Սոբոսլայը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ֆլորիան Վիրցը, դարպասի գրավմամբ աչքի է ընկել նաև Ուգո Էկիտիկեն։ Հյուրերի հեղինակության գոլը խփել է Ադամ Ֆիլիպսը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի […]
Ավելին
Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։ 35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։ Բալոտելին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025