Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում մրցաշարի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Ինչպես և ենթադրելի էր, «քաղաքաբնակներն» ունեին տարածքայի մեծ առավելություն, ավելի հաճախ և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն մրցակցի դարպասը կարողացան գրավել ընդամենը մեկ անգամ՝ սեփականը պահելով անառիկ։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը խփվեց 9-րդ րոպեին։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը մեկնարկեց «Էվերտոն»-«Նյուքասլ» հանդիպմամբ։ Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում։ Թիմերը վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, սակայն ցանկալի արդյունքի հասնել չէր հաջողվում։ Երկրորդ խաղակեսում ավելի զուսպ պայքար էր ընթանում։ Հանդիպման 73-րդ րոպեին հյուրերն ստացան անկյունային հարված իրացնելու իրավունք, որն էլ ավարտվեց «Նյուքասլի» հարձակվող Կալու Վիլսոնի խփած գոլով՝ 0։1։ Խաղավարտին «Էվերտոնի» տղաները նետվեցին […]
Ավելին
Ինչպես հաղորում է Goal.com-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է գնել «Ֆլումինենսեի» երկու պատանի ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները։ «Քաղաքաբնակները» բրազիլական ակումբին առաջարկել են 10 մլն եվրո կիսապաշտպան Մետինիոյի և վինգեր Կայկիի դիմաց։ Ֆուտբոլիստները 18 տարեկան կդառնան միայն այս տարի։ Հաղորդվում է, որ ամենայն հավանականությամբ, խաղացողներն իրենց ելույթները կսկսեն City Football Group-ի ակումբներից մեկում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
Ավելին
Զգուշանալով այն գաղափարից, որ եվրոպական ակումբները մտադիր են ստեղծել Սուպերլիգա` ՈւԵՖԱ-ն պատրաստվում է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը ։ Այս մասին տաղեկանում ենք As-ի էջերից։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն սկսել է բանակցել եվրոպական հինգ առաջնությունների ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը «Ռեալի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆեներբախչեի» մասին է։ Ձևաչափի փոփոխման արդյունքում կարող է ստեղծվել առաջնություն, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշում է կայացրել թիմի պաշտպան Խունիոր Ֆիրպոյին պահել ակումբում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալանական ակումբը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն հետագայում, երբ պարզ դարձավ որ «կապտանռնագունները» չեն կարողանալու ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրիկ Գարսիային, որոշում կայացվեց չվաճառել Ֆիրպոյին։ 22-ամյա […]
Ավելին
«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի իսպանական Լա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 23-ամյա հարձակվողը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» վարձակալելու են Կուտրոնեին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հունվարի 30-ին կմեկնի Վալենսիա, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ Պատրիկ Կուտրոնեն «Միլանի» սան է և 2019 թվականի ամռանը 22 մլն եվրոյի դիմաց համալրեց […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս է հայտնել, որ թիմի վինգեր Գարեթ Բեյն իրեն լավագույնս կդրսևորի Հարի Քեյնի բացակայության պայմաններում․ «Գարեթի համար կարևորագույն պահ է։ Նա իրեն ավելի ու ավելի լավ է զգում։ Երբ վնասվածք են ստանում Քեյնի նման ֆուտբոլիստները, մյուսներն իրենց պետք է ավելի լավ դրսևորեն։ Հուսով եմ հիմա Բեյլն իրեն ցույց կտա», ասել […]
Ավելին
«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին․ «Խոստովանում եմ, որ Ֆրենկի հեռացումն ակումբի աշխատակիցներին հիասթափեցրել է։ Ես շատ եմ հարգում նրան և ինքս համարվել եմ նրա երկրպագուն, երբ նա դեռևս ֆուտբոլիստ էր։ Անչափ հետաքրքիր էր հետևել, թե նա ինչպես էր շարժվում և ինչպես էր իրեն պահում դաշտում։ Նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» մանկունյական ակումբին վարձակալության դիմաց վճարելու են 1․7 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որը չի ներառում խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Նոր ակումբի կազմում նա հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Ջեսի Լինգարդը […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան`IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլիստներից կազմված խորհդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Վինսենթ Էնյեամա (Նիգերիա) Պաշտպաններ – Ահմեդ Ֆաթհի (Եգիպտոս), Մեհդի Բենատիա (Մարոկկո), Կալիդու Կուլիբալի (Սենեգալ), Էրիկ Բայի (Կոտ դ’Իվուար) Կիսապաշտպաններ – Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար), Անդրե Այու (Գանա), Ռիյադ Մարեզ (Ալժիր) Հարձակվողներ – […]
Ավելին
1 476 477 478 479 480 679

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023