Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է իտալական Ա սերիանի նորեկ «Կոմոյի» կազմը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ռաֆայել Վարանն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած մրցելույթներով (2011-2021 թթ., 360 խաղ, 17 […]
Ավելին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Միլանը» միմյանց միջև ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի «Յանկի» մարզադաշտում։ Գոլառատ պայքարում «ռոսոներիները» հաղթել են 3:2 հաշվով։ Պաուլու Ֆոնսեկայի թիմից դուբլի հեղինակ է դարձել Լորենցո Կոլոմբոն, մեկ գոլ էլ խփել է Մարկո Նաստին։ «Քաղաքաբնակներից» աչքի են ընկել Էրլինգ Հոլանդն ու Ջեյմս Մաքեյթին։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սաութ Բենդ քաղաքի «Նոտր Դամ» մարզադաշտում մրցել է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։ «Ազնվականները» ձախողել են հանդիպումն ու շոտլանդական ակումբին պարտվել 1:4 հաշվով։ «Կելտերից» գոլերը խփել են Մեթ Օռայլին, Կյոգո Ֆուրուհաշին, Լուիս Պալման ու Միկի Ջոնսթոնը։ Լոնդոնյան ակումբից հաշիվը «թրջել» է Քրիստոֆեր Նկունկուն։ Հիշեցնենք, որ «Սելթիկն» […]
Ավելին
Իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ Ա սերիան ներկայացնող «Ջենոան» պատրաստ է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող դարպասապահի հետ։ Ըստ աղբյուրի` Դե Խեան նախնական համաձայնություն է տվել լիգուրյան ակումբին։ «Ռոսոբլուն» ակումբի հիմնական դարպասապահ Խոսեպ Մարտինեսի «Ինտեր» տեղափոխվելուց հետո փնտրում է այնպիսի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) Եզրային մրցավարներ – Շտեֆան դե Ալմեյդա, Յոնաս Էրնի (երկուսն էլ` Շվեյցարիա) Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա) VAR համակարգի պատասխանատուներ – Ֆեդայի Սան (Շվեյցարիա), Բաստիան Դանկերտ, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա) Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը վիճարկելու են […]
Ավելին
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դին Հայզենը կարիերան շարունակելու է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Բորնմութում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Բորնմութը» Հայզենի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարելու է 18 մլն եվրո։ Իտալական գրանդը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից ունենալու է նաև մասնաբաժին։ Գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` նիդերլանդցի պաշտպանը «Բորնմութի» հետ պայմանագիրը […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն մոտ է ակումբային կարիերան «Ֆուլհեմում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, հայտնում է, որ «հովեկները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «զինագործներին» առաջարկել են 35 մլն ֆունտ ստերլինգ (մոտ` 41 մլն եվրո)։ Ըստ աղբյուրի` կողմերն այժմ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Երիտասարդ ֆուտբոլիստի […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալը» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպում է անցկացրել և ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում մրցել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի` «Բորնմութի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չեն պարզել. գրանցվել է 1:1 հաշիվը։ «Զինագործներից» 18-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան, իսկ «բալերից» 73-րդ րոպեին աչքի է ընկել գանացի հարձակվող Անտուան […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքում մրցել է Անգլիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճած «Վրեքսհեմի» դեմ։ Գոլառատ խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել. հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ «Ազնվականներից» գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն ու Լեսլի Ուգոչուկվուն։ «Վրեքսհեմից» աչքի են ընկել Լյուկ Բոլթոնը և Ջեք Մարիոթը։ Լոնդոնյան ակումբը հաջորդ […]
Ավելին
«Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Իսնայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Կողմերը տրանսֆերն իրականացնելու համար այժմ փոխանակվում են անհրաժեշտ փաստաթղթերով։ Ըստ աղբյուրի` «զինագործները» Կալաֆիորիի տրանսֆերի դիմաց «ռոսոբլուին» վճարելու են 50 մլն եվրո։ Գումարը ներառում է նաև տարբեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023