«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ալ Հիլալից» կրած պարտության (3:4) մասին. «Փլեյ-օֆֆ-ի բոլոր խաղերն էլ բարդ են։ Թույլ տվեցինք մրցակցին ազատ տեղաշարժվել դաշտի անցումային հատվածներում, բայց մենք էլ շատ գոլային պահեր ստեղծեցինք։ Ընդհանուր առմամբ` լավ հանդիպում անցկացրինք։ Ափսոս, որ ամեն ինչ այսեպս ստացվեց։ Չեմ կարող երախտիքի խոսք […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրաեակիչում «Ալ Հիլալն» Օռլանդոյում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումն անհավանական սցենարով ու ֆանտաստիկ թրիլերային պայքարում անցավ. Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով։ «Քաղաքաբնակները» 9-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան Բերնարդու Սիլվայի գոլից հետո։ Առաջին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի սաները խաղային լուրջ առավելություն ունեին, բայց չկարողացան կրկնապատկել առավելությունը։ Երկրորդ խաղակեսի […]
Ավելին
«Բայերը» ձեռք կբերի Էյնդհովենի ՊՍՎ-ի կիսապաշտպան Մալիկ Թիլմանին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լևերկուզենյան ակումբն ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 40 միլիոն եվրո։ Գործարքում ներառված են նաև պարգևավճարները։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տեղեկություններով` այս գործարքը կդառնա «Բայերի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Ռեկորդակիրը դեռ գերմանացի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայն է, որին […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի է դարձել քառորդ եզրափակիչի առաջին երկու զույգերը. «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Չելսի» (Անգլիա)` 5.07, 5:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 5.07, 20:00 1/8 եզրափակիչում առաջիկա օրերին կկայանան հետևյալ չորս հանդիպումները. «Ինտեր» (Իտալիա) – «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` 30.06, 23:00 «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)` 1.07, 5:00 «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Յուվենտուս» […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Չելսին» մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Լոնդոնյան գրանդը հանդիպման մեկնարկից խաղային ու տարածքային առավելություն ուներ, սակայն միայն 64-րդ րոպեին թիմի ավագ Ռիս Ջեյմսի` տուգանայինից խփած հիասքանչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Շարլոթում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումը 86-րդ րոպեին ընդհատվեց և շարունակվեց մոտ 2 ժամ անց։ Վերսկսումից հետո պորտուգալական ակումբը հանդիպման վերջին գրոհի […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնությունում հունիսի 28-ին կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։ Մրցաշարի 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «ԲոտՖոգո» (Բրազիլիա)` 28.06, 20:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)` 28.06, 00:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 29.06, 20:00 «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 29.06, 00:00 «Ինտեր» (Իտալիա) – «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` 30.06, 23:00 «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ալ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Յուվենտուսի» դեմ խաղում։ «Քաղաքաբնակներից» 75-րդ րոպեին մեկ հպումով կատարած հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ բրազիլացի վինգեր Սավինիոն` խփելով իր թիմի 5-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից SAVINHO 😱😱😱😱 🌎 @FIFACWC […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնությունում ավարտվեց խմբային փուլը. հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ցանցը։ 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «ԲոտՖոգո» (Բրազիլիա)` 28.06, 20:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)` 28.06, 00:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 29.06, 20:00 «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 29.06, 00:00 «Ինտեր» (Իտալիա) – «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` 30.06, […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության G խմբի վերջին` երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Օռլանդոյում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ «Քաղաքաբնակները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` «բիանկոներիին» հաղթելով 5:2 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերեմի Դոկուն, Էրլինգ Հոլանդը, Ժերեմի Դոկուն, Ֆիլ Ֆոդենն ու Սավինոն, իսկ մրցակցի պաշտպան Պիեր Կալուլուն գրավեց սեփական դարպասը։ Թուրինյան ակումբից աչքի ընկան Տյոմ Կոպմեյներսն ու […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» հունգարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 46,9 միլիոն եվրո։ «Կարմիրներն» ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են արդեն 213 միլիոն եվրո։ Բացի Կերկեզից, «Լիվերպուլը» գնել է նաև դարպասապահ Արմին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025