Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց անգլիական Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը»։ Մինչև 65-րդ րոպեն «մեղուները» բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում և հաղթում էին 2:0 հաշվով։ Թոմաս Ֆրանկի թիմի կազմից 15-րդ ու 54-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Վիտալի Յանելթն ու Իվան Թոնին։ Այդուհանդերձ, «խցաններին» հաջողվեց […]
Ավելին
«Արսենալը» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «հանքափորների» հետ։ Սպասվում է, որ գործարքը լոնդոնյան ակումբի համար կարժենա 50-60 մլն եվրո։ Նշվում է նաև, որ «Արսենալն» ուկրաինացի եզրային հարձակվողի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ վերջերս ավարտված ԱԱ-2022-ի շրջանակում կայացած 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել. «2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված բազմաշահառու աշխատանքային խումբը հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը, որն ուսումնասիրում էր ԱԱ-2022-ի բոլոր հանդիպումները՝ պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրները բացահայտելու նպատակով: Աշխատանքային խումբն իր հետազոտության շրջանակում վերլուծել է օրինական խաղադրույքների […]
Ավելին
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերայի արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և այժմ կազմում է 180 մլն եվրո։ Դրա շնորհիվ 24-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` շրջանցելով Էրլինգ Հալանդին («Մանչեսթեր Սիթի»), ով գնահատվում է 170 մլն եվրո։ Նշենք, […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել է 2022 թ. խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Թեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա) Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա), Կևին դե Բրույնե […]
Ավելին
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ադիլ Ռամին կտրուկ քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիամո Մարտինեսի վարքագիծն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո. «Ֆուտբոլային աշպարհի ամենամեծ ապուշն ու անհասկանալի մարդը»,- 36-ամյա պաշտպանն Instagram-ի stories բաժնում գրել է Մարտինեսի մասին։ Բացի դրանից, Ռամին մեկ այլ story-ի միջոցով հասկացրել է, որ իր համար ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահը Յասին Բունուն է (Մարոկկո), ոչ […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սաութհեմպտոն» 2:1 «Լինքոլն» «Միլթոն-Քինս Դոնս» 0:3 «Լեսթեր» «Նյուքասլ» 1:0 «Բորնմութ» «Վուլվերհեմպտոն» 2:0 «Գիլինգհեմ» «Բլեքբեռն»1:4 «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Չարլթոն» 0:0 (11 մ – 4:3) «Բրայթոն» «Մանչեսթեր Յունայթեդ» 2:0 «Բարնլի» «Մանչեսթեր Սիթի» 3:2 «Լիվերպուլ» Արդեն կայացել է մրցաշարի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Կարելի է ասել` «քաղաքանբակները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ և արդեն 10-րդ րոպեին բացեցին հաշիվը. ակրոբատիկ ցատկով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Պեպ Գվարդիոլայի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ հյուրերը 20-րդ րոպեին Ֆաբիու Կարվալիուի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Նախքան ընդմիջում «Սիթիի» […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լիվերպուլի» դեմ։ 17-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից ակրոբատիկ ցատկով գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ նորվեգացի հարձակվողն ակումբային ֆուտբոլի վերսկսումից հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023