Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց թիմի նորեկ Անտուան Սեմենյոն։ Խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Ռայան Շերկին` եզրափակփլով մանկունիական գրանդի հիասքանչ գրոհը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մայքլ Կարիկը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 44-ամյա մասնագետը 2021թ. նոյեմբերից դեկտեմբեր երեք խաղում ևս եղել է մանկունիական գրանդի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։ Անգլիացի մասնագետի նախորդ աշխատավայրը «Միդլսրբրոյում» էր, որը մարզել է 2022-25 թվականներին։ Կարիկը ֆուտբոլային […]
Ավելին
Կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը. Մրցաշարի 1/32 եզրափակիչի վերջին` «Սոլֆորդ» – «Սվինդոն Թաուն» դիմակայությունը կկայանա հունվարի 20-ին։ 1/16 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆլիդ Ռոուդ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթել է երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Բարնսլիին»։ Մերսիսայդյան գրանդից հիասքանչ գոլեր են խփել Դոմինիկ Սոբոսլայը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ֆլորիան Վիրցը, դարպասի գրավմամբ աչքի է ընկել նաև Ուգո Էկիտիկեն։ Հյուրերի հեղինակության գոլը խփել է Ադամ Ֆիլիպսը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի […]
Ավելին
Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Իթիֆակ», հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Իտալացի ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից ազատ գործակալ էր։ Նրա նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր։ 35-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև «Ինտերում», «Միլանում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում» և բազմաթիվ այլ ակումբներում։ Բալոտելին […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ «Ճայերի» հաղթական գոլերը խփեցին Բրայան Գրուդան ու Դանի Վելբեքը։ «Կարմիր սատանաներից» աչքի ընկավ Բենյամին Շեշկոն։ Այսպիսով, մանկունիական գրանդը մրցաշարում ավարտեց մրցելույթը, իսկ «Բրայթոնը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Արսենալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Պորթսմութին»։ «Զինագործներից» հեթ-տրիկ գրանցեց Գաբրիել Մարտինելին, իսկ մրցակցի կիսապաշտպան Անդրե Դոզելը գրավեց սեփական դարպասը։ Տանտերերից երրորդ րոպեին հաշիվը բացեց Քոլբի Բիշոփը։ Այսպիսով, «զինագործները» դուրս եկան մրցաշարի 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Չարլթոնին»։ «Ազնվականներից» մեկական գոլ են խփել Յորել Հաթոն, Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Պեդրու Նետուն և Էնցո Ֆեռնանդեսը։ Տանտերերից աչքի է ընկել Մայլզ Լիբերնը։ Նշենք, որ «Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել նոր գլխավոր մարզիչ Լիեմ Ռոսենյորի օրոք։ Այսպիսով, լոնդոնյան գրանդը դուրս է եկել […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եգիպտոսի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։ «Փարավոններից» գոլ և ասիստ գրանցեց թիմի ավագ ու առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։ 33-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում գոլ է խփել իր մասնակցությամբ բոլոր չորս խաղերում ու լավագույն ռմբարկուների պայքարում 4 գոլով Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 10:1 հաշվով ջախջախեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Էքսեթեր Սիթիին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Ռիկո Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան Մաքս Ալեյնը, Ռոդրին, թիմում նորամուտի հանդիպումն անցկացնող նորեկ Անտուան Սեմենյոն, Տիջանի Ռեյնդերսը, Նիկո Օ’Ռայլին, Ռայան Մաքայդուն, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Ջեյք Դոյլ-Հայսն ու Ջեք Ֆիցուտերը գրավեցին սեփական դարպասը։ […]
Ավելին
1 8 9 10 11 12 741

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026