33-րդ ամառային Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են։ Այժմ ներկայացնում ենք քառամյակի գլխավոր իրադարձության ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկներին. Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ` 3 արծաթե, 1 բրոնզե, և ընդհանուր հաշվարկում Կոլումբիայի հետ կիսել 66-67-րդ տեղերը։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից օլիմպիական փոխչեմպիոն են դարձել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հավաքականները։ Ամերիկացիները հանդիպման մեծ մասում ունեին առավելություն և հաղթեցին 98-87 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ ֆրանսիացիների կենտրոնական Վիկտոր Վեբանյաման, որը վաստակեց 26 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին, կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ ԱՄՆ-ի թիմից ամենաարդյունավետը «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող պաշտպան Սթեֆեն […]
Ավելին
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Մրցաշարի կիսեզրափակիչում Սթիվ Քերի գլխավորած թիմը մրցեց Սերբիայի դեմ և ծանրագույն պայքարում հաղթեց 95:91 հաշվով։ Հանդիպման ընթացքում ամերիկացիները մրցակցին զիջում էին 17 միավորի տարբերությամբ, բայց կարողացան comeback անել ու հաղթել։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ ԱՄՆ-ի հավաքականի ու «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղացող Ստեֆեն Քարին, որը […]
Ավելին
Աշխարհահռչակ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 37-ամյա թենիսիստը 7-6, 7-6 հաշվով հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 56 րոպե։ Հիշեցնենք, որ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող է։
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում լեգենդար դիմակայություն կայացավ։ Միմյանց դեմ մրեցին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկով ու նույն մրցաշարերի տիտղոսներին 22 անգամ տիրացած իսպանացի Ռաֆայել Նադալը։ 37-ամյա Ջոկովիչը հաղթեց երկու սեթում։ Գրանցվեց 6:1, 6:4 հաշիվը։ Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։ Աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը դուրս եկավ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում լեգենդար մրցախաղ է սպասվում։ Միմյանց դեմ են մրցելու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը։ Կողմերը հանդիպելու են 60-րդ անգամ։ Փոքր առավելություն ունի Ջոկովիչը, որը տարել է 30 հաղթանակ։ 29 անգամ էլ հաջողությունն ուղեկցել է […]
Ավելին
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում կայացած UFC 302 մրցաշարի գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցեցին թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը (Ռուաաստան) և ամերիկացի Դասթին Պորյեն։ Մենամարտը ձգվեց մինչև 5-րդ ռաունդ, սակայն ավարտվեց նախատեսվածից շուտ. Մախաչևը հաղթեց խեղդող հնարքով։ 32-ամյա Մախաչևն օկտագոնում տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը և երրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտից հետո ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը դարձավ գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն։ 37-ամյա բռնցքամարտիկը երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ Գրանցվեց 115-112, 114-113, 113-114 հաշիվը Մենամարտի ընթացքում Ուսիկը 9-րդ ռաունդում մրցակցին նոկդաունի ենթարկեց։ Ուսիկը պաշտպանեց իր WBO, WBA-Super, IBF, IBO և The Ring […]
Ավելին
Մայիսի 1-ին Գերմանիայի Հերնե քաղաքում արտասովոր ֆուտբոլային հանդիպում է կայացել։ Deutsche Welle-ն գրում է, որ «Արվեստ և բողոքի խաղ ՈՒԵՖԱ-ի, Գերմանիայի ֆուտբոլային միության և ֆուտբոլի չափազանց առևտրայնացման դեմ» խորագրով կայացած հանդիպմանը «Deutsche NACKTionalmannschaft» ակումբը «Pottoriginale All Stars» թիմի դեմ ընկերական հանդիպումն ամբողջությամբ անցկացրել է մերկ։ Հանդիպումը կայացել է Շտրյունկեդե ամրոցի մարզադաշտում, որին ներկա է եղել […]
Ավելին
ԱՄՆ Փարադայս քաղաքում կայացավ խառը մենարամարտերի UFC-300 մրցաշարը։ Օրվա գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթեց բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։ Մենամարտում բոլոր երեք ռաուդնենրն էլ կայացան. Ծառուկյանը հաղթեց մրցավարների որոշմամբ` 29-28, 29-28, 28-29 միավորներով։ Ծառուկյանը օկտագոնում անցկացրեց 25-րդ մենամարտը։ Այդ ընթացքում նա տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան 45 […]
Ավելին
1 3 4 5 6 7 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023