Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան» հյուրընկալվելիս մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավայի» դեմ։ Մրցող կողմերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել և արդեն 15-րդ րոպեի դրությամբ միասին խփել էին 3 գնդակ։ Նախ 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆրանցդի Պիերոն, ապա 12-րդ րոպեին հյուրերի պաշտպան Աբդուլայե Սեկը դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչից հետո լուսատախտակին վառվեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» դեմ։ «Գենտը» պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց` լեհական ակումբին ջախջախելով 5:0 հաշվով։ Հայն Վանհազեբրուկի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Օրբանը, իսկ Ուգո Կյոպերսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 68-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով 53-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել 33-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Մարոչկինին։ Նշենք, որ Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում վերջին անգամ արդյունավետ գործողությամբ աչքի ընկել էր սույն թվականի մարտի 4-ին, […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրուցում հաստատել է, որ ակումբը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում գերմանական «Վերդերի» հետ։ -Այո՛, Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ։ –Ի՞նչ հավանականություն կա, որ նա կհեռանա ակումբից։ -Այժմ չեմ կարող ասել։ Մենք բանակցել ենք նրա տրանսֆերային արժեքի շուրջ։ Եթե համաձայնության չհասնենք, նա […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցում է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Կազանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Մոնպելյեի» դեմ։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 30-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց հաշիվն` առաջ մղելով «Բորուսիային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին. «Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Պարի ՆՆ»-ի դեմ։ 29-րդ րոպեին «ցլերը» վաստակեցին 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Էդուարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Կալամբուս Քրյուից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհ»։ Սկզբնական շրջանում որևէ տեղեկություն չկար, թե «Ալ Ֆաթեհը» որքան գումար է վճարել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Այդուհանդերձ, հեղինակավոր Tranafermarkt կայքին հայտնի է դարձել, թե սաուդարաբական ակումբը որքան գումար է վճարել գործարքի դիմաց։ Աղբյուրի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի Ալ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան Բրատիսլավան» սեփական հարկի տակ մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում էլ Սլովակիայի չեմպիոնը երկար ժամանակ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղավերջում Մոստար քաղաքից ժամանած հյուրերը կարողացան նախ կրճատել, ապա 90+3-րդ րոպեին նաև ոչ-ոքի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023