ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Հայաստանի հավաքական` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան – «Նոա»Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան – […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։ Հեղինակավոր Transfermarkt կայքը գրում է, որ դորտմունդյան ակումբում հայ ֆուտբոլիստին դիտարկում են` որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինողի։ Ռոյսը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից` 428 խաղում դառնալով 170 գոլի ու 131 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Հունգարիայի առաջնության վերջին` 33-րդ տուրում «Ֆերենցվարոշը» Բուդապեշտի «Գրուպամա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ույպեշտին»։ Մայրաքաղաքային ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որի ասիստից հետո բրազիլացի վինգեր Մարկինիոսը 38-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց ու բացեց հաշիվը։ Հայ ֆուտբոլիստի համար 2023/24 մրցաշրջանն ավարտվեց։ Նա «Ֆերենցվարոշ» տեղափոխվելուց հետո 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի վերջին` 32-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ռուժեմբերոկին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 40-րդ րոպեին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` խփելով իր թիմի երրորդ գնդակը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունն ավարտեց խփած 13 գոլով և դարձավ լավագույն ռմբարկու։ «Սլովանը» վաստակեց 73 միավոր և առաջնությունն ավարտեց […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 29-րդ տուրում, «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Սոչիի» նկատմամբ։ «Ցլերի» երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 85-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2:2։ Հայ ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց 11-րդ գոլը։ «Կրասնոդարը» հաղթանակ կորզեց 90+1-րդ րոպեին. աչքի ընկավ նիգերիացի հարձակցող Մոզես Կոբնանը։ Այս […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսերի վաճառքն իրականացվում է https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Տոմսերն ունեն հետևյալ արժեքները. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000 դրամ Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա – […]
Ավելին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտված Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչի» հաղթող դարձավ «Պալմա Ֆուտզալը», որը եզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պալմայի» կազմում երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ նաև Հայաստանի հավաքականի բրազիլացի դարպասապահ Լուան Մյուլերը։ 31-ամյա դարպասապահը հանդիպման երկրորդ խաղակեսում փայլուն սեյվ է կատարել` փրկելով իր թիմին վերահաս գոլից։ […]
Ավելին
Էդգար Սևիկյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի առաջնության 31-րդ տուրի` «Դեբրեցենի» դեմ տնային խաղից (5:1) առաջ հատուկ մրցանակ է ստացել։ Հայ ֆուտբոլիստն անցնող ամսին 7 խաղում խփել է 2 գոլ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է […]
Ավելին
Ռուսատսանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում Կալինինգրադի «Բալթիկան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Հյուրերի միակ ու հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որն աչքի ընկավ 4-րդ րոպեին։ 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ամբողջ հանդիպմանը։ Ավանեսյանը Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում դաշտ է դուրս եկել արդեն 10 անգամ և խփեց երկրորդ գոլը։ «Ռոստովի» մեկնարկային […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի գոլային հրավառության սկիզբը դրեց Ժիրայր Շաղոյանը, որը 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025