Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված «Բորուսիա Մյոնխենգլադբախի» նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական հարկի տակ մրցեց «Ալ Թավունի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Ալ Ֆաթեհի» հարձավող Ֆիրաս Ալ Բուրայկանը, իսկ հյուրերի պատասխան գոլը 45+1-րդ րոպեին խփեց Անդրեյ Ժիրոտոն։ Նշենք, որ «Ալ Ֆաթեհի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Լուկաս Սելարայանը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Խորվաթիայի Ազգային լիգայի 4-րդ տուրում «Օսիեկը» հյուրընկալվելիս մրցեց «Իստրա 1961»-ի դեմ։ Հանդիպումը թրիլլերային ընթացք և ավարտ ունեցավ, որն ավարտվեց 4:4 հաշվով։ Խաղի ընթացքում «Օսիեկը» նախ հաղթում էր 2:1, ապա` 4:2, սակայն 90+1-րդ րոպեին գնդակ բաց թողեց, ինչից հետո գրանցվեց 4:4 հաշիվը։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով 22-րդ րոպեին […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանն, ով դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։ 23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի նոր մեկնարկաց մրցաշրջանի շրջանակում մասնակցել է 4 հանդիպման` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 12 միավոր և գլխավորեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան» հյուրընկալվելիս մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավայի» դեմ։ Մրցող կողմերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել և արդեն 15-րդ րոպեի դրությամբ միասին խփել էին 3 գնդակ։ Նախ 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆրանցդի Պիերոն, ապա 12-րդ րոպեին հյուրերի պաշտպան Աբդուլայե Սեկը դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչից հետո լուսատախտակին վառվեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» դեմ։ «Գենտը» պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց` լեհական ակումբին ջախջախելով 5:0 հաշվով։ Հայն Վանհազեբրուկի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Օրբանը, իսկ Ուգո Կյոպերսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 68-րդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով 53-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել 33-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Մարոչկինին։ Նշենք, որ Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում վերջին անգամ արդյունավետ գործողությամբ աչքի ընկել էր սույն թվականի մարտի 4-ին, […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը  «Матч ТВ»-ի հետ զրուցում հաստատել է, որ ակումբը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում գերմանական «Վերդերի» հետ։ -Այո՛, Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ։ –Ի՞նչ հավանականություն կա, որ նա կհեռանա ակումբից։ -Այժմ չեմ կարող ասել։ Մենք բանակցել ենք նրա տրանսֆերային արժեքի շուրջ։ Եթե համաձայնության չհասնենք, նա […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցում է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Կազանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Մոնպելյեի» դեմ։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 30-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց հաշիվն` առաջ մղելով «Բորուսիային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 40 41 42 43 44 161

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023