Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին. «Ջոն վան’տ Սխիպին անձամբ չեմ ճանաչում։ Երբ «Այաքսում» էի, նա Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդերլանդների հավաքականում։ Կարծում եմ` Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,- նշել է Մանուչարյանը։ Նախկին […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 61-ամյա մասնագետի պայմանագիրը ստորագրվել է «1+1» ձևաչափով։ Նա պարտականություններին կանցնի 2025 թ. մարտի 1-ից, իսկ նրա օգնականը կլինի Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։ Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Յոն վան’տ Սխիպը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 61-ամյա մասնագետը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական «Չիվասը» և «Տվենտեն», իսկ Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը։ Նիդերդլանցի մասնագետը 2024 թ. հուլիսից նոյեմբեր զբաղեցրել է «Այաքսի» տեխնիկական տնօրենի […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում մրցում է «Համբուրգի» դեմ։ Տանտերերի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում նա գրավել էր նաև «Գրոյթեր Ֆյուրթի» դարպասը։ Հիշեցնենք, որ Ադամյանը հունվարին է «Քյոլնից» […]
Ավելին
Ռումինայի Սուլերլիգայի 27-րդ տուրում Կոստանցայի «Ֆարուլը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Բուխարեստի «Դինամոյին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 59-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը։ 23-ամյա ֆուտբոլիստը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 5-րդ գոլը։ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում նախորդ անգամ աչքի ընկել էր 2024 թ. հոկտեմբերի 28-ին, […]
Ավելին
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն Բրատսիլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ռուժոմբերոկին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին գոլը։ 31-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. աչքի է ընկել առաջին անգամ և 15 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Վլադիմիր Վայսի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է դանիական «Ռանդերսի» մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. սեպտեմբերին աքիլլեսյան գարշապարի ծանր վնասված էր ստացել։ Նա այդպես էլ չէր կարողանում ապաքինվել այդ վնասվածքից։ Բաբայանը «Ռանդերսի» համակարգում եղել է 2012-2017 և 2022-2025 թթ., 60 խաղում խփել 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Եզրային հարձակվողն […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 4-րդ տուրում արտագնա խաղում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և 5:1 հաշվով ջախջախեց մրցակցին։ Հայաստանի հավաքականի հեթ-տրիկ գրանցեց Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Մելքոնյանն ու Նիկիտա Խրոմիխը։ Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և միանձնյա […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի առաջնության 3-րդ տուրի «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջմանը։ Սելարայանը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և կբացակայի 10-15 օր։ Հիշեցնենք, որ Սելարայանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025