«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական ճակատը նոյեմբերի 2-ին Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների ժամանակ բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել։ Շարժման անդամները նախ «Արարատ» – «Փյունիկ» (0:2) հանդիպման ժամանակ ներխուժել են «Հանրապետական», ապա ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա» հանդիպման (2:4) ժամանակ` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ։ FAF-ի անդամների կողմից հնչել են «հեռացի՛ր», «մինչև վերջ», «փոխենք հիմա, հաղթենք […]
Ավելին
Լեհական Էքստրակլասայի 14-րդ տուրում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվել է «Մոտոր Լյուբլինին»։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 46-րդ րոպեին և 63-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:3։ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խփեց երկրորդ գոլը։ «Պոգոնը» մնաց 22 միավորով և 6-րդ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» կընդունի Կազանի «Ռուբինին»։ «Երկաթուղայինների» մեկնարկային կամզում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը։ Կազանյան ակումբից հանիպումբ առաջին րոպեներից կսկսի Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն։ Նշենք, որ հանդիպումը Երևանի ժամանակով կմեկբարկի 19:00-ին։
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 3-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Սկալիցային»։ «Սլովանի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունում 11 խաղում խփել է 9 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա Nike Liga-ի լավագույն ռմբարկուն է։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը […]
Ավելին
Ռումինական Սուպերլիգայի 14-րդ տուրում «Ունիվերսիտատիա Կլուժը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բոտոշանիի» նկատմամբ։ Հյուրերի կազմից 86-րդ րոպեին փոխարինման դուրս մտավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը և արդեն 88-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։ 28-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում երկրորդ գոլն է խփել «Ունիվերսիտատիա Կլուժում»։ Իոան Սաբաուի գլխավորած թիմն այդ հաղթանակից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպումն անցավ անհավանական թրիլերային պայքարում, որում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Հանդիպման ընթացքում «ներաձուրիները» հաղթում էին նախ 1:0, ապա 4:2, սակայն «բյանկոներիները» կարողացան խուսափել պարտությունից։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Պյոտր Զելինսկին, մեկ գոլ խփեցին Հենրիխ Մխիթարյանը և Դենզել Դումֆրիսը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Յուվենտուսի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հաշիվը դարձրեց 2:2։ Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլը խփեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակի Եղոյանը պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով` 20-ամյա ֆուտբոլիստը հրավերի սպասում Հայաստանի հավաքականին։ Եղոյանը ծնվել է Վրաստանի մայարքաղաք Թբիլիսիում և 7 հանդիպում է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականում։ Նա պատրաստ է ընդունել այն երկրի ազգային հավաքականի հրավերը, որն առաջինը պաշտոնապես կդիմի իրեն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպման մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը և 2:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Միչելի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Միգել Գուտիերեսն ու Խուանպեն։ Նշենք, որ Սլովակիայի չեմպիոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այսպիսով, «Ժիրոնան» […]
Ավելին
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից: Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023