Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբի հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Քրիս Բեդիան։ «Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Բեռնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարը» որոշել է ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին», հայտնում է Чемпионат-ը։ Սա Ռուսաստանի չեմպիոնի վերջնական որոշումն է։ «Ցլերին» չի գոհացնում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի` Անգլիայից փոխանցման հավանական դժվարությունները։ «Կրասնոդարն» առաջարկների կսպասի այլ ակումբներից։ «Սաութհեմփթոնը» մտադիր է եղել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գումարը վճարել միջնորդների միջոցով։ Ռուսական ակումբը ոչ մի երաշխիք չի ստացել, որ […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։ «Ցավոք, Եվրոպայից ոչ ոք ՌՊԼ-ը չի հետևում։ Առանց այն էլ մենք, եվրոպական լիգաների համեմատ, մրցունակ առաջնություն չունենք։ Հաջորդ տարի էլ ուժի մեջ կմտնի լեգեոներների շատ խիստ օրենք, ինչի հետևանքով առաջնությունն ավելի թույլ կդառնա։ Այլևս […]
Ավելին
Մեկնարկել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Տոմսեր գնել հնարավոր է tickets.ffa.am կայքից։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 2 տոմս։ Գնորդը պետք է անձնագրային ստուգում անցնի կայքում։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 1:3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Կարաբախից»։ Տանտերերից հաշիվը 29-րդ րոպեին բացել է Բարնաբաշ Վարգան, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը` կամային հաղթանակ տանելով։ Ռոբի Քինի գլխավորած «Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Դիմակայության պատասխան […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի բոլոր հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Կարաբախ» (Ադրբեջան)` 19.08, 23:00 Գլխավոր մրցավար – Ժոաու Պինեյրու (Պորտուգալիա)։ Եզրային մրցավարներ – Բրունու Ժեզուշ, Լուչիանու Մայա (երկուսն էլ` Պորտոիգալիա)։ Տեսաօգնականներ – Տիագու Մարտինշ, Ֆաբիու Օլիվեյրա Մելու (երկուսն էլ` Պորտուգալիա)։ Չորրորդ մրցավար – Կլաուդիու Պերեյրա (Պորտուգալիա)։ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) […]
Ավելին
ՀՖՖ հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԱԱ-2026-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի գործընթացին. «Հարգելի՛ երկրպագուներ, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել:«Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարիերայի շարունակության ևս երկու տարբերակ ունի, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկ են արել նաև ֆրանսիական «Լանսն» ու պորտուգալական «Պորտուն»։ «Պորտուն» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո ու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ «Լանսն» էլ առաջարկել է 12 միլիոն եվրո ու […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Սոչիից»։ Տանտերերից ֆանտատսիկ բենեֆիս ունեցավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը դուբլ գրանցեց և ասիստ կատարեց։ Նա օգնեց աչքի ընկել իր խաղընկեր Նիկիտա Կրիվցովին։ 25-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 8 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 ասիստ։ «Ցլերը» 12 միավորով բարձրացան […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Գործող չեմպիոնի կազմից 62-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը խփել էր նաև իր թիմի առաջին գոլը։ Նա դուբլ է գրանցել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025