Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է դանիական «Ռանդերսի» մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. սեպտեմբերին աքիլլեսյան գարշապարի ծանր վնասված էր ստացել։ Նա այդպես էլ չէր կարողանում ապաքինվել այդ վնասվածքից։ Բաբայանը «Ռանդերսի» համակարգում եղել է 2012-2017 և 2022-2025 թթ., 60 խաղում խփել 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Եզրային հարձակվողն […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 4-րդ տուրում արտագնա խաղում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և 5:1 հաշվով ջախջախեց մրցակցին։ Հայաստանի հավաքականի հեթ-տրիկ գրանցեց Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Մելքոնյանն ու Նիկիտա Խրոմիխը։ Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և միանձնյա […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի առաջնության 3-րդ տուրի «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջմանը։ Սելարայանը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և կբացակայի 10-15 օր։ Հիշեցնենք, որ Սելարայանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է […]
Ավելին
Այսօր` հունվարի 29-ին, Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կկայանան վերջին` 8-րդ տուրի հանդիպումները։ «Ասթոն Վիլա» – «Սելթիկ» «Բավարիա» – «Սլովան» «Բայեր» – «Սպարտա Պրահա» «Բարսելոնա» – «Ատալանտա» «Բորուսիա Դորտմունդ» – «Շախտյոր Դոնեցկ» «Բրեստ» – «Ռեալ Մադրիդ» «Դինամո Զագրեբ» – «Միլան» «Ժիրոնա» – «Արսենալ» «Զալցբուրգ» – «Արսենալ» «Ինտեր» – «Մոնակո» «Լիլ» – «Ֆեյենորդ» «Մանչեսթեր Սիթի» – «Բրյուգե» […]
Ավելին
Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել և 6:3 հաշվով պարտության մատնել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Լենչնայի «Գուրնիկին»։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին ասիստն է կատարել նոր ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո 75-րդ րոպեին Ռաֆալ Աուգուստինյակը հեռահար հարվածով հիասքանչ գոլ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է «Պուշկաշ Ակադեմիայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը, հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` հունգարական ակումբը 20-ամյա պաշտպանի տեղափոխության համար «Կրասնոդարին» վճարել է 1 միլիոն եվրո։ Բացի այդ, ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը հունվարի 25-ին է տեղափոխվել Փելչուտ քաղաքը ներկայացնող ակումբ։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնը» Մյոնխնգլադբախի «Բորուսիայից» վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը վարաձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառված չէ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիա» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 12 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:3 հաշվով պարտվեց գերմանական «Շտուտգարտին»։ Սլովակիայի չեմպոնի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 71-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 85-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Իջեսի Մեցոկոյին։ Վերջինս հաշիվը դարձրեց 1:2։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը մրցաշարում պարտվել է բոլոր 7 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023