International Champions Cup-ի հերթական խաղում մրցեցին «Յուվենտուսը» և «Տոտենհեմը». հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3:2: Հաշիվը բացել է Լամելան, պատասխան առաջին գոլը խփել է Իգուայինը, իսկ 4 րոպե անց «Յուվեին» առաջ է մղել Ռոնալդուն: «Տոտենհեմից» հաշիվը հավասարեցրել է Լուկաս Մոուրան: Ավելացված 3-րդ րոպեին էլ գրեթե կիսադաշտից կատարած փայլուն հարվածով Քեյնը խփել է հաղթական գոլը: Հանդիպման […]
Ավելին
International Champions Cup-ի շրջանակում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Հաջորդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել: Հուլիսի 24-ին լոնդոնյան թիմը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Փյունիկը» հյուրընկալվել էր մակեդոնական «Շկուպիին»: Մեր թիմը հաղթել է 2:1 հաշվով: Փայլուն գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը, հայկական թիմի մյուս գոլն էլ խփել է Արթուր Միրանյանը: Այսպիսով, Ալեքսանդր Թարխանովի գլխավորած թիմը հաղթում է ընդհանուր 5:4 հաշվով և դուրս գալիս ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլ: Այս փուլում «Փյունիկի» […]
Ավելին
Adidas-ը ներկայացրել է «Արսենալի»՝ արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստը: Դեղին խաղաշապիկները ներկայացրել են Հենրիխ Մխիթարյանը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը:
Ավելին
Պորտուգալացի նախկին անվանի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը ժամանել է հայաստան: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի միջոցով: Գոմեշը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան է: Հարկ է նշել, որ Մ19 Եվրո-2019-ի շրջանակում Հայաստանում են մի շարք անվանի սկաուտներ առաջատար թիմերից:
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգն ընտրել է խաղաշապիկի համարը: Հոլանդացին կատալոնական թիմում հանդես է գալու 21 համարի ներքո, հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: 21 համարով հանդես էր գալիս Կարլես Ալենյան, ով փոխել է խաղային համարը՝ ընտրելով 19-ը: Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» մեկ այլ նորեկ՝ Գրիզմանը խաղալու է 17 համարով:
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը կատալոնական թիմի հետ առաջին մարզումն է անցկացրել: «Բարսայի» ֆուտբոլիստները գնդակն անցկացրել են ֆրանսիացու ոտքերի արանքով, ինչը զվարճացրել է Գրիզմանին և մյուսներին: Մարզման մեկնարկում էլ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները այսկերպ են դիմավորել նորեկին.
Ավելին
«Արսենալը» Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Լոնդոնյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին: Nice meeting our Consul General & Representatives of the Armenian Community in LA. գրել է Մխիթարյանը:
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ աշխարհի ամենաարկծախնդիր թիմի՝ «Լիվերպուլի» մասին։ Սակայն չկարծեք, որ միայն անգլիացիներից ենք խոսելու. անդրադառնում ենք ֆուտբոլային բոլոր կարեւոր իրադարձություններին` 2000-ականների սկզբից մինչ օրս: Գլխավոր շեշտը դնում ենք հենց «Լիվերի» վրա։ Քանի դեռ «Ռեալն» ու «Բարսան» քնած էին, իսկ ահռելի փողերը կործանում էին այս սպորտաձեւը, «Լիվերպուլը» քամբեքներով ու առեղծվածային խաղերով շոկի էր ենթարկում մարդկանց։ […]
Ավելին
Կայացել է կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչը: Վճռորոշ խաղում ԱՄՆ-ի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Հոլանդիայի ընտրանուն: 61-րդ րոպեին Ռաֆոնեն հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ բացելով հաշիվը, իսկ 8 րոպե անց Լավելեն կրկնապատկել է այն: ԱՄՆ-ն, որը գործող չեմպիոնն է, 4-րդ անգամ է դառնում կանանց ֆուտբոլի չեմպիոն, ինչև առաջին արդյունքն է ցանկում:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023