Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ստադիոնը տեղավորում է 36365 հանդիսական: 
Ավելին
Այսօր՝ հուլիսի 30-ին Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսին»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարզում է անցկացրել մրցակցի հարկի տակ: Հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով 19:45-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցին հաղթել է 2:0 հաշվով: Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» հեռանալու մասին տևական լռությունը խախտել է: Marca-ի հաղորդման ընթաքում երեխան ասել է, որ ցավում է ֆուտբոլիստի՝ մադրիդյան թիմից հեռանալու համար: Պորտուգալացին պատասխանել է հետևյալ կերպ. «Այո, ես էլ»: Հիշեցնենք, որ տրանսֆերային նախորդ պատուհանի ընթացքում Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 100 միլիոն եվրո:
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Պատրիկ Կուտրոնեն շատ մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն: Goal.com-ը հայտնում է, որ 21-ամյա իտալացու համար անգլիական ակումբը «Միլանին» կվճարի 18 միլիոն եվրո, ևս 4-ը՝ բոնուսի տեսքով: Պարբերականը հայտնում է, որ մնում են թղթաբանական հարցերը, ֆուտբոլիստի բուժզնման ժամկետը ևս որոշված է: Եվրոպա լիգայի 2-րդ փուլում չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում (առաջին խաղը՝ 2:1), 3-րդ փուլում […]
Ավելին
Պաշտպան Ալեիշ Վիդալը առաջիկայում պայմանագիր կստորագրի «Ալավեսի» հետ: Marca-ն հայտնում է, որ բասկյան ակումբը պայմանավորվել է «Սևիլիայի» հետ Վիդալի վարձակալության, այնուհետև տրանսֆերի գնման հարցում: Ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված էին նաև ռուսական «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը»: 29-ամյա խաղացողը 2015 թվականին «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», իսկ 2018-ին վերադարձել է անդալուզյան ակումբ:
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր չեխական «Յաբլոնեցին»: Գյումրու «Քաղաքային» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով՝ 2:1: Առաջին խաղակեսում դուբլ է ձևակերպել Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով 6-րդ և 30-րդ րոպեներին: Հյուրերը 53-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը: Այսպիսով, Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը չնչին առավելություն ունի պատասխան հանդիպումից առաջ: «Յաբլոնեցը» […]
Ավելին
Գարեթ Բեյլի ապագան «Ռեալի» հետ շարունակում է մշուշոտ լինել: Ուելսցու ծառայություններով հետաքրքրվող թիմերի քանակն օրեցօր ավելանում է: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 22 միլիոն եվրո: Ակումբը հարմար պայմանագիր է առաջարկում նաև Գարեթին. աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո: Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ […]
Ավելին
Երևանում շարունակվում է Մ19 Եվրո-2019-ը: Կիսաեզրափակիչ խաղերում մրցել են Պորտուգալիա – Իռլանդիա, Ֆրանսիա – Իսպանիա զույգերը: Պորտուգալիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել իռլանդացիների դարպասը՝ դուրս գալով եզրափակիչ: Ֆրանսիա – Իսպանիա հանդիպման հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0, լրացուցիչ ժամանակում ևս գոլ չի խփվել: 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ են եղել իսպանացիները՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր: […]
Ավելին
Շարունակվում է Internatinal Champions Cup-ը: Հերթական խաղում մրցել են «Յուվենտուսը» և «Ինտերը». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հանդիպման 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել թուրինյան թիմի նորեկ Մատեյս դե Լիգտը: 68-րդ րոպեին Ռոնալդուն տուգանայինից հարված է կատարել. գնդակն անդրադարձից հետո հայտնվել է դարպասում: «Յուվենտուսը» հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում:
Ավելին
Հայկական 3 թիմեր շարունակում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում: Շվեյցարիայում կայացել է Եվրոպա լիգայի հաջորդ՝ 3-րդ փուլի վիճակահանությունը. «Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցելու է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ: Մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը մրցելու է «Սաբուրթալո» (Վրաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ: 2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է, որին […]
Ավելին
1 11 12 13 14 15 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023