Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին փայլեց Կիլիան Մբապեն, որը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում «արքայական» ակումբից աչքի ընկավ նաև Վինիսիուսը։ Մադրիդյան գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» միավոր չունի ու 19-րդն է։ Հանդիպման գոլերը` […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում «Կոմոն» սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Լացիոյի» նկատմամբ։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Անաստասիոս Դուվիկասն ու Նիկո Պասը։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Պասի գոլը, որը 73-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Արգենտինացի կիսապաշտպանն այս խաղում նաև ասիստ է կատարել։ Այսպիսով, «Բիանկոբլուն» […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում «Ռենը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Լորյանից»։ «Ռենի» համար հանդիպումը մղձավանջային մեկնարկ է ունեցել` 11-րդ րոպեի դրությամբ մնալով 9 ֆուտբոլիստով։ Նախ 6-րդ րոպեին կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է Մահդի Կամարան, ապա` 11-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել արդեն Քրիստոֆեր Վուն։ Կամերունցի պաշտպանը վերջին հույսի խախտում է թույլ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։ «Կարմիր սատանաները» 58-րդ րոպեին Ռոդրիգո Մունիսի ինքնագոլից հետո բացեցին հաշիվը, սակայն լոնդոնյան ակումբը 73-րդ րոպեին Էմիլ Սմիթ-Ռոուի ջանքերով խփեց պատասխան գոլը։ Մանկունիական գրանդից 38-րդ րոպեին թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշը չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։ […]
Ավելին
Էդուարդ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (6:0) մեկ գոլ խփելուց և երեք ասիստ կատարելուց հետո պատմական ռեկորդներ է գրանցել։ Opta-ի տվյալներով` Սպերցյանը «գոլ+ասիստ» ձևաչափով Պրեմիեր լիգայում դարձել է «Կրասնոդարի» պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Նա 73 (44 գոլ + 29 ասիստ) միավոր է հավաքել` գերազանցելով Ժոազինիոյի ռեկորդը (71)։ Ռուսաստանի չեմպիոնի մամուլի […]
Ավելին
«Պանատինայկոսը» մինչև 2025/26 մրցաշրջանը վարձակալել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստը փարիզյան գրանդ է տեղափոխվել 2022 թ. օգոստոսին, 27 խաղում 2 գոլ է խփել։ Պորտուգալացի կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում վարձավճարով խաղացել է «Ռոմայում» և «Բենֆիկայում»։ Սանչեսը 2016 թ. դարձել է «Golden Boy» անվանի մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն […]
Ավելին
«Ռոմայի» նորեկ Լեոն Բեյլին շարքից դուրս է մնացել 1 ամսով, գրում է Sky Sport-ը։ Ճամայկացի վինգերը հռոմեական ակումբում առաջին մարզման ժամանակ է վնասվածք ստացել։ Նա վնասել է աջ ազդրի ուղիղ մկանը։ 28-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է «Ասթոն Վիլայից» վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»։ «Ջալոռոսին» անգլիական ակումբին վարձակալության համար վճարել է 3 միլիոն եվրո։ Իտալական ակումբը 2025/26 մրցաշրջանի […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վանկուվերը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Սենթ Լուիս Սիթիին»։ Տանտերերի հաղթական գոլը 90+14-րդ խփել է գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ 35-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել նոր ակումբում և ՄԼՍ-ում։ Կանադական ակումբը միավորների քանակը 49-ի է հասցրել և արևմտյան գոտում երրորդ տեղում է։ «Սենթ Լուիս Սիթին» […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 6-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» 1:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին խփել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։ 37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Դի Մարիան հարազատ ակումբ վերադառնալուց հետո 6 խաղում 3 գոլ է խփել։ «Ռոսարիո Սենթրալը» 10 միավորով Կլաուսուրայի B […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Լևանտեի» դեմ խաղում։ Առաջին խաղակեսից հետո վալենսիական ակումբը Իվան Ռոմերոյի ու Խոսե Լուիս Մորալեսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բեկեց հանդիպման ընթացքը` ֆանտաստիկ comeback անելով։ «Բլաուգրանայից» 49-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան Պեդրին […]
Ավելին
1 64 65 66 67 68 2,175

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025