Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րս տուրում «Բրենթֆորդը» լոնդոնյան փոքրիկ դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին և 0:2 հաշվոբ զիջեցին «մեղուներին»։ Թոմաս Ֆրանկի թիմի կազմից մեկ անգամ աչքի ընկավ Բրայան Մբեումոն, իսկ «թոշակառուների» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան գրավեց սեփական դարպասը։ Նշենք, որ «Չելսին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ պարտվել է բոլոր […]
Ավելին
«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն մտադիր չէ լքել «ռոսոներիների» շարքերը։ Ինչպես հայտնում է Sempre Milan-ը` հղում կատարելով  La Gazzetta dello Sport-ին, պորտուգալացի ֆուտբոլիստը մերժել է «Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» առաջարկները, որոնք հետաքրքրված են եղել նրա ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողն այժմ մոտ է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Օր-օրի կողմերի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Մեզ պակասում էր առանց գնդակի ագրեսիան և անձնազոհությունը, շատ տարածություն տվեցինք մրցակցին հակագրոհների համար։ Գնդակով լավ էինք խաղում, սակայն առանց դրա չափից շատ տարածություն տվեցինք մրցակցին, որն իր առաջին երկու պահերը […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին դառնալու է ազատ գործակալ, ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Marca-ն, 31-ամյա ֆուտբոլիստն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային», սակայն մերժում է ստացել։ Բանն այն է, որ «բլաուգրանան», առաջին հերթին, չի կարող բավարարել բրազիլացի հարձակվողի ֆինանսական պահանջները։ Երկրորդ, կատալոնական ակումբը մտադիր չէ հարձակվող ձեռք բերել։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը հիասքանչ հանդիպում անցկացրեց և գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «սերուցքայիններին»։ Տանտերերի կազմից անհավանական պերֆորմանս ցույց տվեց 24-ամյա արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելիանոսը` դառնալով պոկերի հեղինակ։ Կառլո Անչելոտիի թիմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսն ու Լուկաս Վակեսը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Արսենալի» դեմ։ Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կայանալիք հանդիպման մասին. «Մի քանի շաբաթ առաջ արդեն ասել եմ այս միտքը. եթե մրցաշրջանի ավարտին պարտվենք որևէ խաղում, ուրեմն ամեն ինչ տեղում կավարտվի։ Երբ նման իրավիճակում լինում ես […]
Ավելին
Անցնող օրերին «Բարսելոնայի» Մ-16 թիմը մասնակցել է պատանեկան մրցաշարի, որի շրջանակում դարձել է հաղթող։ «Բլաուգրանան» մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթել է անգլիական «Քրիսթալ Փելասին»։ Այդ խաղում կատալոնական ակումբի խփած գոլերից մեկը դարձել է լուրջ քննադատության պատճառ։ Բանն այն է, որ երբ «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստները դարձել են գոլի հեղինակ, մրցակցի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ցուցումներ էին ստանում մարզչից։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդն» ապրիլի 26-ին «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցելու է «Մալյորկայի» դեմ։ Այդ օրն ակումբը նշելու է հիմնադրման 120-րդ տարեդարձը և հանդիպմանը մասնակցելու է հատուկ ռետրո մարզահագուստով։ «Հնդկացիները» դաշտ դուրս կգան կապույտ և սպիտակ մարզահագուստով, որի վրա կլինի ակումբի պատմության առաջին տարբերանշանը։ Նշվում է, որ մադրիդյան ակումն առաջին քայլերը կատարել է […]
Ավելին
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Ֆերրան Տորեսին։ Culemanía-ն, հղում կատարելով AS-ի լրագրող Խավի Միգելին, հայտնում է, որ իսպանացի հարձակվողն այն ֆուտբոլիստներից մեկն է, որից «բլաուգրանան» ցանկանում է բաժանվել։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավիի ծրագրերում։ Նշվում է նաև, որ Տորեսի վաճառքից «Բարսելոնան» ցանկանում է վաստակել նվազագույնը 25 մլն եվրո։ Հատկանշական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայում կարծես թե լուրջ փոփոխություններ են սպասվում։ Առաջնությունը, 2023/24 մրցաշրջանից, կունենա նոր անվանում, նոր տարբերանշան և տիտղոսային հովանավոր։ AS-ը, հղում կատարելով Marca-ին, հայտնում է, որ վիդեոխաղերի հեղինակավոր EA Sports ընկերությունը դառնալու է Լա լիգայի նոր տիտղոսային հովանավորը, որը ձեռք է բերել նաև առաջնության անվանափոխության իրավունքը։ Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանից Պրեմիերայի պաշտոնական անվանումը […]
Ավելին
1 501 502 503 504 505 1,975

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023