Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «կաչաղակները» գործարքի դիմաց վճարել են 70 մլն եվրո։ Իտալացի ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ […]
Ավելին
Անցնող օրերին Վրաստանում և Ռումինիայում ընթանում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ուկրաինայի Մ-21 հավաքականը 1/4 եզրափակիչում 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Ֆրանսիա Մ-21-ի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից դարձավ ուկրաինացիների վինգեր Միխայիլ Մուդրիկը, ով 44-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Գեորգի Սուդակովին։ Նշենք, որ Սուդակովն այդ դրվագում դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։ 20-ամյա հարձավողն ընթացիկ Եվրոպայի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ լավագույն տասնյակից դուրս է մնացել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ով նույնպես գնահատվում է 35 մլն եվրո, սակայն Transfermarkt-ը ցանկը կազմելիս հաշվի է առնում նաև տարիքը` նախապատվությունը տալով ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Գերմանացի դարպասապահն այժմ 31 տարեկան է և 7-10-րդ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա մանկունյական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել պորտուգալացի պաշտպանի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանայի» սպորտային տնօրենի պարտականությունները կատարող Դեկուն կարծում է, որ ակումբի աջ պաշտպանի դիրքն ամրապնդման կարիք կա։ Նշվում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է 29-ամյա […]
Ավելին
Հուլիսի 2-ին «Սլավիա Պրահան» (Չեխիա) 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հավաքի շրջանակում ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց լեհական Էկստրակլասայի գործող չեմպիոն «Ռակուվին»։ Խաղն արտառոց ընթացք ստացավ, քանի որ 11-րդ րոպեից ավստրիացի գլխավոր մրցավար Լինո Հայդուկն ու նրա անձնակազմը հրաժարվեցին շարունակել սպասարկել հանդիպումը։ Բանն այն է, որ ավստրիացի մրցավարի ու «Ռակուվի» կիսապաշտպան Յանիս Պապանիկոլաուի միջև միջադեպ տեղի ունեցավ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ մերսիսյադյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է հունգարացի ֆուտբոլիստի հրաժարագինը` 70 մլն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «8» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ այս գործարքը դարձել […]
Ավելին
«Ինտեր Մայամիի» նախագահ Խորխե Մասը նշել է, թե թիմի նորեկ Լեո Մեսսին որքան աշխատավարձ է վաստակելու. «Ըստ պայմանագրի` Մեսսիի տարեկան աշխատավարձը լինելու է 50-60 մլն դոլլար։ Ես 3 տարի աշխատել եմ` Մեսսիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Apple-ի հետ պայմանագիրը մեծ խթան հանդիսացավ այս գործարքի իրականացման համար։ Մեկուկես տարին շատ խիտ գրաֆիկով է անցել։ Բազմաթիվ բանակցություններ […]
Ավելին
«Պարմայի» 45-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, հնարավոր է, կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Բուֆոնը սաուդարաբական ակումբներից մեկից 2 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի դարպասապահի տարեկան աշխատավարձը լինելու է 15 մլն եվրո։ Նշվում է, որ լեգենդար դարպասապահն այժմ մտածում է իր ապագայի մասին և շուտով որոշում կկայացնի։ Հավելենք, որ […]
Ավելին
Transfermarkt կայքը ներկայացրել է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոսո Դևիսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կանադացի լատերալը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբից առաջարկի է սպասում ընթացիկ կամ 2024 թ. ամռանը։ Հատկանշական է, որ «սերուցքայինները» նույնպես մտադիր են ձեռք բերել Դևիսին, սակայն այս գործարքն իրականացնելը բավական բարդ է, […]
Ավելին
1 498 499 500 501 502 2,020

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023