«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն իսպանացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ «Բրայթոնը» վճարելու է Ֆաթիի աշխատավարձի մեծ մասը։ Ակնալվում […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձամ մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ» (բոլորն` Անգլիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Սևիլիա» (բոլորն` Իսպանիա), «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», «Միլան» (բոլորն` Իտալիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Ունիոն Բեռլին» (բոլորը` Գերմանիա), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ՊՍՎ-ն Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Դիմակայության պատասխան խաղում հոլանդական ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց «ռենջերներին»` ջախջախելով 5:1 հաշվով։ Պետեր Բոսի թիմի կամզից դուբլի հեղինակ դարձավ Իսմայել Սայբարին, մեկական գոլ էլ խփեցին Լյուկ դե Յոնգն ու Ջոուի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Անտվերպենը» հյուրընկալվելիս մրցեց ԱԵԿ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ բավական լարված պայքարում, որը կրկին ավարտվեց «Անտվերպենի» հաղթանակով` 2:1 հաշվով։ Հյուրերին 73-րդ րոպեին առաջ մղեց Ջիրանո Կերկը, իսկ ԱԵԿ-ի պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց Սերխիո Արաուխոն։ Թվում էր` հանդիպումը […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը, ով 24-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Եգոր Գոլենկովին։ «Երկաթուղայինների» կազմից էլ հանդիպման ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Նաիր Տիկնիզյանը, ով 71-րդ րոպեին նույնպես գոլային փոխանցում կատարեց, ինչից հետո մրցակցի դարպասը գրավեց […]
Ավելին
Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը հրավիրել է 49 ֆուտբոլիստի` մասնակցելու սեպտեմբերի 4-12-ն անցկացվելիք մարզական հավաքին։ Առաջին անգամ Ռուսաստանի հավաքական են հրավիրվել նաև «Պարի ՆՆ»-ի հարձակվող Էդգար Սևիկյանն ու «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը, ովքեր ընդգրկվել են ընդլայնված ցանկում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ռումինական «Ֆարուլի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի և գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» սան է, որի կազմում անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ «Ուրարտուն» և «Ֆարուլը» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ֆրանսիական «Մեցի» կենտրոնական հարձակցող Ժորժ Միկաուտաձեին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամյան ակումբը նաև բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները, որի դիմաց «Մեցին» վճարել է 16 մլն եվրո։ Ֆրանսիական ակումբը ևս 3 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։ Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, հնարավոր է, կարիերան շարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գործարքի հարցում արդեն բանակցություններ են սկսել «քաղաքաբնակների» հետ։ Նշվում է, որ մանկունյական ակումբը գործարքի դիմաց պահանջում է նվազագույնը 45 մլն ֆունտ (52 մլն եվրո)։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նոր ձեռք բերումներ չի իրականացնի։ As-ը հայտնում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահում են ակումբի ներկայիս կազմին։ Բացի դրանից, վերջիններս կարծում են, որ շուկայում այժմ չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան ուժեղացնել «արքայական» ակումբի կազմը։ Նշենք, որ մադրիդյան ակումբում այժմ վնասնվածքների համաճարակ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023