Օգոստոսի 28-ին Նյու-Յորքում մեկնարկեց թենիսի մեծ սաղավարտի ԱՄՆ Բաց առաջնությունը։ Մրցաշարի առաջին փուլում աշխարհի 66-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը 3 սեթում` 6:2, 1:6, 6:4 հաշվով, հաղթեց ֆրանսիացի Ալիզե Կորնեին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 35 րոպե։ Նշենք, որ երկրորդ փուլում Էլինա Ավանեսյանը մրցելու է մրցաշարի 20-րդ համար Ելենա Օստապենկոյի (Լատվիա) դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, հնարավոր է, տեղափոխվի ՊՍԺ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutachland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, փարիզյան ակումբը 24-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «արծիվներին» առաջարկել է 70+10 մլն եվրո։ Եթե Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբն ընդունի առաջարկը, կողմերը կփորձեն գործարքն ավարտին հասցնել 2 օրում։ Ակնկալվում է, որ «Այնտրախտը», որպես […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի վերջին խաղում «Ատելտիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ «Հնդկացիները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, իսկ Անտուան Գրիզմանը, Մեմֆիս Դեպայը, Նահուել Մոլինան, Անխել Կոռեան ու Մարկոս Լյորենտեն մրցակցի դարպասը գրավեցին մեկական անգամ։ Նշենք, որ «Ռայոն» Լա լիգայի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու վարձակալությամբ։ Կոմղերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո կատալոնական ակումբն ունենալու է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու հնարավորություն։ Տրանսֆերի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվեիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վինիսիուսը, ով 18-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ «Սերուցքայինների» պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն աջ ազդրի երկգլախնի մկանի վնասցածք է ստացել։ Ըստ COPE-ի տեղեկությունների` 23-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։ Սպասվում է, որ […]
Ավելին
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 2023/24 մրցաշրջանի 2-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սարմիենտոյին»։ «Բոկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի հարձակվող Նորբերտո Բալեկյանը, ով փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին։ Ցավոք, խաղավերջում 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և 90+5-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Նիկոլաս Վալենտինին։ Բալեկյանը պահեստայինների նստարանին չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է։ Նշենք, որ, […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Նյու-Յորք Ռեդ Բուլին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Լեո Մեսսին, ով խաղավերջում գրավեց մրցակցի դարպասը, ձևակերպեց վերջնական հաշիվը` ՄԼՍ-ի շրջանակում խփելով առաջին գոլը։ Այդուհանդերձ, արգենտինացի հարձակվողի` ՄԼՍ-ում նորամուտը կարող է նշանակվորել պատժամիջոցով։ Բանն այն է, որ, ըստ ՄԼՍ-ի կանոնակարգի, այն ֆուտբոլիստներն, ովքեր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» թրիլլերային պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ «Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գավիին։ OptaJose-ն հայտնում է, որ Յամալը դարձել է 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` գերազանցելով իր թիմակից Անսու Ֆաթիի ռեկորդը։ Յամալը «Վիլյառեալի» դեմ հանդիպման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպումը մերսիսայդյան ակումբի համար անչափ անհաջող ընթացք ստացավ, քանի որ 25-րդ րոպեին Էնթոնի Գորդոնն առաջ մղեց «կաչաղակներին», իսկ 28-րդ րոպեին հյուրերի ավագ Վիրջիլ վան Դայկը վերջին հույսի խախտման պատճառով հեռացվեց դաշտից։ Ստանալով քանակական առավելություն` Էդի Հաուի թիմը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արբաիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն, այդ երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի անվանի մասնագետ Ռոբերտո Մանչինին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։ Այդուհանդերձ, ինսայդեր Նիկոլո Սկիրային հաջողվել էր պարզել, որ 58-ամյա մասնագետը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ., իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու […]
Ավելին
1 452 453 454 455 456 2,018

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023