Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան» սեփական հարկի տակ մրցեց «Լյուդոգորեցի» (Բուլղարիա) դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում նույնպես տևական ժամանակ գրանցվում էր 1:1 հաշիվը, սակայն, երբ թվում էր հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, «Օլիմպիան» 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց։ Հատկանշական է, որ Լյուբլյանան ներկայացնող ակումբը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասպան խաղում Կիպրոսը ներկայացնող «Արիս Լիմասոլը» հյուրընկալվելիս մրցեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում կիպրական ակումբը մրցակցին ջախջախել էր 6:2 հաշվով։ Պատասխան խաղը նույնպես գերգոլառատ ստացվեց ու Լիմասոլից ժամանած հյուրերը հաղթեցին այս անգամ 5:3 հաշվով։ «Արիսի» գոլերը խփեցին Շավի Բաբիկան, Յալա Գոմիսը, Կաժուն, Լեո Բենգսթոնը և Մարիուշ […]
Ավելին
«Միլանն» ու «Բարսելոնան» քիչ-քիչ ավարտում են 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանն ու ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 55-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անսու Ֆաթիի խփած գեղեցիկ գոլը։ Հավելենք, որ միջմրցաշրջանային հատվածի շրջանակում «Բարսելոնան» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան Բրատիսլավան» սեփական հարկի տակ մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում էլ Սլովակիայի չեմպիոնը երկար ժամանակ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղավերջում Մոստար քաղաքից ժամանած հյուրերը կարողացան նախ կրճատել, ապա 90+3-րդ րոպեին նաև ոչ-ոքի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան երկայացնող «Ալ Նասրի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին։ «Ալ Նասրը» գործարքի դիմաց «ռեկորդ մայսթերին» վճարել է 30 մլն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ սենեգալցի հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 40 մլն եվրո։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի»: Ստեղծված իրավիճակում «քաղաքաբնակները» փոխարինող են փնտրում ալժիրցի ֆուտբոլիստի համար: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու հիմնական թեկնածուն ֆրանսիական Լիգա 1-ի «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն է: Այժմ մանկունյական ակումբը դիտարկում է բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: […]
Ավելին
«Լոկոմոտիվի» եզրային պատշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում կայացած «Լոկոմոտիվ» – «Ռուբին» (2:2) հանդիպումից հետո մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոստովանել է, որ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում առաջարկ են կատարել ակումբին. «Առաջարկ ենք ստացել տրանսֆերի հարցում, սակայն այն անբավարար է՝ հաշվի առնելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումների ընթացքում ֆուտբոլիստների միջև մենապայքարների և բախումների հետևանքով մրցավարներն ավելի հազվադեպ կնշանակեն տուգանային հարվածներ, իսկ դրան զուգահեռ կբարձրանա խախտումներ արձանագրելու շեմը: Այդուհանդերձ, այն մենապայքարները, որոնք կհամարվեն «ոչ խոհեմ», կշարունակեն պատժվել դեղին քարտերով, իսկ այն ֆուտբոլիստը, ով «մրցակցի անվտանգությունը սպառնալիքի տակ է դրել», կհեռացվի դաշտից: Բացի դրանից, ֆուտբոլիստներին […]
Ավելին
ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Գոլազուրկ առաջին կեսից հետո ՊՍԺ-ն 63-րդ րոպեին Վիտինիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Խաղավերջում «ներաձուրիները» կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվն, այլև հաղթանակ կորզել։ Նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն, ապա 83-րդ րոպեին` Ստեֆանո Սենսին։ Նշենք, որ միլանյան ակումբի […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ սև կատակ են արել` հիշեցնելով նրան Շակիրայից բաժանվելու փաստը։ RMC Sport-ը հայտնում է, որ Պիկեն վերջերս ներկա է եղել իսպանական Մեդիալիգայի երկրորդ մրցաշրջանի ավարտին նվիրված Մադրիդում կայացած երեկույթին։ Երբ «Բարսելոնայի» նախկին խաղացողը վերցրել է խոսափողը` ելույթ ունենալու համար, ներկաներից ոմանք սկսել են վանկարկել երգչուհի Շակիրայի անունը, ումից Պիկեն բաժանվել […]
Ավելին
1 421 422 423 424 425 1,966

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023