Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:3 հաշվով։ «Բուդյո Գլիմտի» գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ֆարիս Մումբանիան ու Ամալ Պելեգրինոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շատ մոտ է կարիերան «Բավարիայում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնին, տեղեկացնում է, որ գործարքի հարցում ակումբները հասել են սկզբունքային համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» վճարելու է 100 մլն եվրոյից ավելի։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ամեն ինչ կախված է Քեյնից, ով երկար բանակցություններից հետո ապագայի վերաբերյալ պետք […]
Ավելին
«Նապոլին» լրջորեն հետաքրքրված է «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աձուրիները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց Վիգո քաղաքը ներկայացնող ակումբին առաջարկել են 32-33 մլն եվրոյից ավելի գումար, որը ներառելու է նաև հավելավճարները։ Մինչ այդ նեապոլիտանական ակումբը գործարքի դիմաց «Սելտային» առաջարկել է 30 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։ Խնդիրն այն է, որ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին. «Ինձնից ոչինչ կախված չէ։ Նախորդ տարի տարի ես արդեն նշեցի մեկ այլ ակումբի խաղացողի անուն, իսկ նրանք բարկացան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան» հյուրընկալվելիս մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավայի» դեմ։ Մրցող կողմերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել և արդեն 15-րդ րոպեի դրությամբ միասին խփել էին 3 գնդակ։ Նախ 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆրանցդի Պիերոն, ապա 12-րդ րոպեին հյուրերի պաշտպան Աբդուլայե Սեկը դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչից հետո լուսատախտակին վառվեց […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 10-ին, Նորվեգիայի Բուդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Բուդյո Գլիմտ» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որը հեռարձակվելու է «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում «Ալ Հիլալը» մրցեց «Ալ Շաբաբի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ Ժորժե Ժեզուսի թիմի գոլերը խփեցին Մոհամեդ Կանոն, Մալկոմն ու Աբդուլա Ալ Համդան։ «Ալ Շաբաբի» կազմից աչքի ընկավ Գուստավո Կուելիարը։ Նշենք, որ «Ալ Հիլալը» 25-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր դարպասպահ Աբդուլա Ալ Մայուֆը։ Այսպիսով, «Ալ Հիլալը» դուրս եկավ Արաբական […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» դեմ։ «Գենտը» պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց` լեհական ակումբին ջախջախելով 5:0 հաշվով։ Հայն Վանհազեբրուկի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Օրբանը, իսկ Ուգո Կյոպերսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 68-րդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարքի ֆինանսական կողմը, որի դիմաց կատալոնական ակումբն ստանալու է 12,5 մլն եվրո։ Գործարքի մասին հաստատել է նաև «Ալ Ահլին», որն իվուարցի ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։ Նշենք, որ Ֆրանկ Կեսիեն «Բարսելոնայի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023