Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի` տուգանայինի իրացումից հետո խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Դեկտեմբերի 29-ին` Երևանի ժամանակով 21:45-ից սկսած` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Պարկ Ալ Ավալ» մարզադաշտում պետք է կայանար Թուրքիայի Սուպերգավաթի «Գալաթասարայ» – «Ֆեներբախչե» հանդիպումը, սակայն այն չեղարկվել է։ Բանն այն է, ինչպես տեղեկացնում է BBC -ն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը ակումբներին արգելել է դաշտ դուրս գալ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված մարզաշապիկներով։ Բացի այդ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից։ Վինիսիուսը, Էդուարդո Կամավինգան, Դանի Կարվախալը և թիմի նորեկ Արդա Գյուլերն ապաքինվել են վնասվածքից և դեկտեմբերի 29-ին մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել «արքայական» ակումբի արդեն հաջորդ հանդիպմանը, որի շրջանակում «սերուցքայինները» հունվարի 3-ին Լա լիգայի 19-րդ […]
Ավելին
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «խթանները» թույլ են տվել 37-ամյա դարպասապահին փոխել ակումբային գրանցումը։ Ֆրանսիացի դարպասապահը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «1+1» ձևաչափով։ Հավելենք, որ Ուգո Լյորիսը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2012 թ. օգոստոսից` անցկացրած 444 խաղում 151 անգամ դարպասը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «արքայական» ակումբը գլխավորում է 2021 թ. հուլիսից։ «Սերուցքայինները» իտալացի մասնագետի գլխավորությամբ մեկական անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Լա լիգայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։  Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։  Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող օրերին կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որով ավարտվեց առաջնության առաջին շրջանը։ Այժմ Պրեմիեր լիգայի առաջին շրջանն ամփոփելու ժամանակն է։ Կներկայացնենք ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ ակումբների գրանցած վիճակագրությունը։ Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներն` ըստ SofaScore-ի Լավագույն ռմբարկուները Ամենաշատ xG` սպասվող գոլ ունեցող ֆուտբոլիստները (խփած գոլերի քանակ) Լավագույն ասիստենտները Ամենաշատ սպասվող ասիստներ` xA ունեցող ֆուտբոլիստները […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրայթոնը» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ճայերի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Ժոաո Պեդրոն, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ ասիստ։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմից մեկ գոլ էլ խփեցին Ջեք Հինշելվուդը և Պերվիս Էստուպինիանը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Միկել Արտետայի թիմը պարտվեց 0:2 հաշվով։ «Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Տոմաշ Սոուչեկի և Կոստանտինոս Մավրապոնոսի խփած գոլերը։ Նշենք, որ 90+6-րդ րոպեին Դևիդ Մոյեսի թիմը կարող էր […]
Ավելին
1 392 393 394 395 396 2,059

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023