Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` «մրճահարներին» ջախջախելով 5:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կյորտիս Ջոնսը, մեկական գոլ էլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Կոդի Գակպոն ու Մոհամեդ Սալահը։ Լոնդոնյան ակումբի միակ գնդակն էլ խփեց Ջարեդ Բոուենը։ Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոխումի» դեմ։ «Դեղագործները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` ջախջախելով 4:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը, մեկ գոլ էլ խփեց Վիկտոր Բոնիֆացեն։ Նշենք, որ Լևերկուզենը ներկայացնող ակումբը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դեռևս անպարտելի է` անցկացրած 25 խաղում տոնելով 22 հաղթանակ։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, միևնույն է, մրցակցին հաղթեց միայն մեկ գնդակի տարբերությամբ. գրանցվեց 3:2 հաշիվը։ Խավիի թիմից հերոսացավ Սերժի Ռոբերտոն` դառնալով դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։ «Ալմերիայի» կազմից էլ աչքի ընկան Լեո Բապտիստաոն ու […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենաշատ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հերթական թարմացումից հետո Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ հերթական թարմացումից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կրկին վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ իսպանացի կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։ Պեդրին միանշանակ բաց է թողնելու Լա լիգայի 18-րդ տուրում «Ալմերիայի» դեմ կայանալիք հանդիպումը, իսկ հունվարի 4-ին […]
Ավելին
«Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Կոպա Ամերիկա-2024-ը։ Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ԱԱ-2026-ի որակավորման փուլի 4-րդ տուրում կայացած Ուրուգվայ – Բրազիլիա (2:0) հանդիպման ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել։ Հետագայում պարզ դարձավ, որ Նեյմարը վնասել է ծնկի խաչաձև կապաններն ու ստացել մենիսկի պատռվածք։ Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, ով վիրահատել է […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է 2023 թ. լավագույն ֆուտբոլիստներին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հավելենք, որ լավագույն ֆուտբոլիստների ցանկը բաղկացած 100 ֆուտբոլիստներից, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում նեապոլիտանական ակումբը կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` կրելով 0:4 հաշվով պարտություն։ Հյուրերի կազմցի մեկական գոլ խփեցին Էնցո Բարենեչեան, Ջուզեպե Կազոն, Վալիդ Չեդիրան ու Աբդու Հարուին։ Այսպիսով, Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմը նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ արդեն 38-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Ստեֆան Սավիչը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։ Նույնիսկ դաշտում ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս` Դիեգո Սիմեոնեի թիմը նախքան ընդմիջում բացեց հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մրցեց ճապոնական «Ուրավայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից գոլերը խփեցին Մատեո Կովաչիչն ու Բերնարդու Սիլվան, իսկ Մարիուս Հյոբրոտենը գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որի շրջանակում կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» […]
Ավելին
1 302 303 304 305 306 1,963

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023