Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայանում է Իսպանիայի Սուպերգավաթի 2024 թ. խաղարկությունը։ Արդեն կայացել են կիսաեզրափակիչի հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» 5:3 «Ատլետիկո Մադրիդ» «Բարսելոնա» 2:0 «Օսասունա» Մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպումը կկայանա հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` Էր Ռիյադի «Պարկ Ալ Ավալ» մարզադաշտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ֆիորենտինա» 0:0 (11 մ – 5:4) «Բոլոնիա» «Լացիո» 1:0 «Ռոմա» «Միլան» 1:2 «Ատալանտա» «Յուվենտուս» 4:0 «Ֆրոզինոնե» Մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Ատալանտա» «Լացիո» – «Յուվենտուս» Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչները բաղկաղած են երկու դիմակայություններից։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից փայլեց Արկադիուշ Միլիկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։ Այսպիսով, թուրինյան ակումբը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Օսասունան»։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Խավիի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 59-րդ ու 90+3-րդ րոպեներին։ Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում հունվարի 14-ին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության կետ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց վճարել է 3,5 մլն եվրո։ Հավելենք, որ Էրիկ Դայերը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բարսելոնան» և «Օսասունան»։ 59-րդ րոպեին «բլաուգրանայի» կազմից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակակել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի դիմաց գերմանական ակումբը «կարմիր սատանաներին» կվճարի 4 մլն եվրո։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Սանչոն 2017-21 թթ. արդեն հանդես է եկել «Բորուսիայի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է ակումբից։ Մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 34-ամյա դարպասապահն արդեն մեկ մարզում է անցկացրել «Նոայի» կազմում։ Հավելենք, որ Չանչարևիչը «Ալաշկերտի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. փետրվարից` անցկացրած 199 խաղում դարպասը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» մամուլի ծառայությունը, Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ «Աստանան» շնորհակալություն է հայտնել 31-ամյա պաշտպանին և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։ Նշենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայի» կազմում հանդես է եկել նաև 2021 թ. փետրվար-հուլիս ամիսներին, ապա 2023 թ. մրցաշրջանում։ Հայազգի ֆուտբոլիստը ղազախական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 2 գոլի և […]
Ավելին
Մեքսիկայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Հալկոնես դե Սապոնանի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Զինեդին Սիդանը պայմանագիր է կնքել երկրի ամենահայտնի ակումբներից մեկի` «Գվադալահարայի» հետ։ 17-ամյա ֆուտբոլիստի հայրը խոստովանել է, որ իր որդուն անվանել է ի պատիվ «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի։ Այդուհանդերձ, ծննդատան աշխատակիցը, ով գրել է ապագա ֆուտբոլիստի […]
Ավելին
1 286 287 288 289 290 1,963

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023