ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Հիմնական ժամանակն անցավ գոլառատ և հավասար պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Քաղաքաբնակներից» աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։ «Բլաուգրանայից» գոլերը խփել են Պաու Դելգադոն ու Պաբլո Տոռեն։ Ըստ հանդիպման կանոնակարգի` կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։ […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը` լողորդ Արթուր Բարսեղյանը։ 22-ամյա մարզիկը հանդես եկավ 100 մետր ազատ լողի որակավորման փուլում և գրանցեց 51,54 վայրկյան արդյունքը։ Նա 5-րդ մրցահերթում 8 մասնակիցների պայքարում եզրագծին հասավ 7-րդը։ Բարսեղյանը չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր` որակավորման փուլին մասնակցած 79 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 56-րդ տեղը։ […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]
Ավելին
Այսօր` հուլիսի 30-ին, ֆուտբոլի Հանաստանի չեմպիոն «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սիգուրադ Կրինգստադ (Նորվեգիա) Եզրային մրցավարներ – Ռունար Լանգսեթ, Ուլե-Անդրեաս Հաուկոսեն (երկուսն էլ` Նորվեգիա) Չորրորդ մրցավար – Դանիել Հիգրաֆ (Նորվեգիա) Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ստրուգան» հաղթել է […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` լողորդ Արթուր Բարսեղյանը։ Բարսեղյանը հանդես է գալու ազատ ոճի 100 մետրում։ 22-ամյա մարզիկը է պայքարը կսկսի որակավորման փուլից, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 13:17-ից։ Հայ լողորդը պայքարի մեջ կմտնի 5-րդ մրցահերթում։ Լավագույն 16 մարզիկները դուրս կգան կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը մեկնարկել է հաղթանակով։ 26-ամյա մարզիկը +92 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դելիշես Օլիի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Չալոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին` 0:24-ից սկսած։ Նրա մրցակիցը լինելու է Իսպանիան […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռինգ դուրս եկավ բռնցքամարտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ 26-ամյա մարզիկը գերհամառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը պարտվել էր 0:5, սակայն հաջորդ երկու ռաունդներում հաղթեց նախ 3:2, ապա 4:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն է սկսում Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկը` Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ 26-ամյա մարզիկը մրցաշարի 1/16 եզրափակիչում մրցելու է մեծբրիտանացի Օրի Դելիշիուսի դեմ։ Մենամարտի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է մոտ 23:36-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 138 139 140 141 142 1,986

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023