Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը։ «Ինտերը» կիսաեզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բրազիլական TNT Sports լրատվամիջոցը, Նեյմարը կշարունակի իր ելույթները ՊՍԺ-ի կազմում ։ Աղբյուրը համոզված է, որ Ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչները համաձայնության են հասել նոր ակումբի շուրջ, որը կնքվել է 4 տարի ժամանակահատվածով։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը շուտով կհայտարարի խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հատկանշական է, որ մեկ այլ լրատվամիջոց՝ RMS Sport-ը, նույնպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բուժվել է կորոնավիրուսից։ Բանն այն է, որ հունվարի 22-ին ֆրանսիացի մարզիչը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը այսօր՝ փետրվարի 2-ին, ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ ներկա է գտնվել «սերուցքայինների» մարզմանը։ «Արքայական» ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի […]
Ավելին
Փետրվարի 1-ի ուշ երեկոյան եվրոպական բոլոր թոփ-5 առաջնություններում փակվեց 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է դուրս բերել։ Ըստ այդ տվյալի՝ նախորդ տարիների համեմատ եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նվազել են 70 %-ով։ Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական ակումբներն իրականացրել են 248 տրանսֆեր՝ դրանց դիմաց վճարելով ընդհանուր 249 մլն […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Էվերտոնի» պաշտոնական կայքից, «իրիսները» գնել են Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերային իրավունքները։ Մերսիսայդցիների և 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում նորվեգացին «Բորնմութի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությոմբ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա գերմանացի ֆուտբոլիստը մայրաքաղաքային թիմին բաժին է հասել անվճար, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Նոր ակումբի կազմում Սամի Խեդիրան հանդես կգա «28» համարի մարզաշապիկով։ Այսպիսով, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆիի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ 28-ամյա պաշտպանը Գելզենկիրխենը ներկայացնող ակումբ է տեղափոխվել անվճար։ Մուստաֆին նոր ակումբի կազմում հանդես կգա «30» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ «Շալկեն» Մուստաֆիին ձեռք բերեց որպես Օզան Կաբակի փոխարինողի, ով ձմեռային տրանսֆերային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարիերան կշարունակի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 21-ամյա պաշտպանին, որի ավարտից հետո 8․5 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունք է ունենալու։ Այդ գումարին հետագայում կավելանա ևս 7 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։ Հավելենք, որ […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Լիվերպուլը» ևս մեկ գործարք իրականացրեց։ Ինչպես տեղեկանում ենք «Լիվերի» պաշտոնական կայքից, ակումբը վարձակալել է «Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «19» համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրում լինելու է կետ, […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 2-ին, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մերսիսայդյան ակումբի պաշտպան Ժոել Մատիպը չի կարողանա օգնել թիմին մինչև մրցաշրջանի ավարտ, քանի որ վնասել է կոճը։ «Ցավո՛ք, Ժոելը դուրս կմնա հայտացուցակից մինչև մրցաշրջանի ավարտ, սակայն նա պատրաստ կլինի հաջորդ մրցաշրջանի սկզբին, և ամեն ինչ իր տեղը կընկնի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» […]
Ավելին
1 1,240 1,241 1,242 1,243 1,244 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023