Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արգենտինական «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է «Խիմնասիա և Էսգրիմա»։ «Խիմնասիա և Էսգրիմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Արգենտինայի Լա Պլատա քաղաքը ներկայացնող ակումբը Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 28 թիմերի պայքարում 16-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ «Նոպալին» ներքին առաջնությունում Անտոնո Կոնտեի գլխավորությամբ առաջին խաղը, պարզապես, ձախողեց և պարտվեց 0:3 հաշվով։ «Վերոնան» հաղթական գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Մոսկերան, իսկ Դայլոն Ռոչա Լիվրամենտոն աչքի է ընկել մեկ անգամ։ Այսպիսով, «Վերոնան» հաղթեց խոշոր հաշվով և գլխավորեց Իտալիայի առաջնության […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ 13-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին առաջ մղեց Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմից 53-րդ րոպեից աչքի ընկավ Վեդատ Մուրիքին։ Այպսիսով, ակումբները նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Մալյորկայի» դեմ։ 13-րդ րոպեին «արքայական» ակումբի հախուռն գրոհը հիասքանչ հարվածով եզրափակեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն ու բացոց հաշիվը։ Այդ դրվագում 23-ամյա ֆուտբոլիստին կրունկով գոլային փոխանցում կատարեց նրա հայրենակից Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Պարի ՆՆ»-ի նկատմամբ։ «Ցլերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 76-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Մոզես Կոբնանին։ Ընդ որում, նիգերիացի Կոբնանը 80-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին»։ 24-ամյա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Փոխնիփոխ գրոհների ներքո անցած խաղում «քաղաքաբնակներն» ավելի լավ իրացրին գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։ Անգլիայի գործող չեմպիոնից մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Մատեո Կովաչիչը։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նոր մրցաշրջանում վաստակեց առաջին միավորը, իսկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումն սկսելու են հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի չորրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոշիցեի» նկատմամբ։ Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 90-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։ 30-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում խփել է երրորդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։ Առաջատարը 5 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայի» մեկնարկային կազմում էր նաև 17-ամյա վինգեր Լամին Յամալը, որը երկրորդ խաղակեսում դրվագներից մեկում ֆանտաստիկ կերպով կատարեց «Զիդանի հնարքը»։ Այդ խաղում ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողը նաև գոլային փոխանցում է կատարել ու օգնել աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գնել է «Ռենի» վինգեր Դեզիրո Դուեի տրանսֆերը։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` «Պարի Սեն-Ժերմենը» ֆրանսիացի եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 50 մլն եվրո։ Այդ գործարքը դարձել է «Ռենի» պատմության երկրորդ ամենաթանկ վաճառքը և զիջում է միայն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023