Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սոչիից»։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաղթական գնդակը 11-մետրանոցից խփելով 90+5-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի` հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ») և Անդրես Խիլին («Բալթիկա»)։ Սպերցյանն ավելի շատ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 10-րդ գոլը։ Նա կատարել է նաև 12 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Նապոլին» 44 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդից» կգնի Ռասմուս Հոյլունի տրանսֆերային իրավունքը, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Որևէ կասկած չկա, որ Ռամսուսը կմա ակումբում։ Մենք նրա տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք ունենք, որը կդառնա պարտադիր, եթե նվճաենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Նա, անկախ այդ պայմանագրային կետից, մեր ծրագրերում է»,- ասել է Իտալիայի չեմպիոնի մարզական տնօրեն Ջովանի Մանան։ […]
Ավելին
Իգոր Տուդորը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռացվի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Լոնդոնյան ակումբը քայլեր է ձեռնարկել` որքան հնարավոր է շուտ խորվաթ մասնագետին փոխարինելու համար։ «Խթաններին» գլխավորելու հիմնական թեկնածուն Ռոբերտո Դե Ձերիբին է։ Իտալացի մասնագետի նշանակումն արդեն քանի ամիս է անգլիական ակումբի գլխավոր նպատակն է։ Այդուհանդերձ, Դե Ձերբիի նշանակման հավանականությունն այժմ քիչ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ու կիսապաշտպան Սալիհ Օզջանը կհեռանան ակումբից, հաստատում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստները 2026թ. հուլիսի 1-ին կդառնան ազատ գործակալ. կողմերը նոր պայմանագիր չեն ստորագրի։ Զյուլեն դորտմունդյան ամումբում հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 108 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Օզջանը նույնպես «Բորուսիա» էր տեղափոխվել 2022թ. հուլիսին` 92 […]
Ավելին
«Չելսին» ու պաշտպան Ռիս Ջեյմսը նոր պայմանագիր են ստորագրել, հաստատում է «ազնվականների» պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։ Անգլիացի ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդի համակարգում հանդես է գալիս 2006 թվականից։ Նա ակումբում 225 խաղում խփել է 16 գոլ, կատարել 31 ասիստ, նվաճել 5 տիտղոս, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային առաջնության […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիոնը» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Սելտայի» հետ։ Իսպանական ակումբը Խավիեր Ռուեդայի գոլի շնորհիվ 25-րդ րոպեից հաղթում էր 1:0 հաշվով։ Կլաուդիո Խիրալդեսի գլխավորած թիմը 55-րդ րոպեից` Բորխա Իգլեսիասի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Քանակական առավելություն ստացած ֆրանսիական ակումբը խաղավերջում կարողացել է խուսափել պարտությունից. 87-րդ րոպեին հյուրերին […]
Ավելին
Ֆինալսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում, հաստատում է COPE-ն։ Կողմերը քննարկում են հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերջնական մանրամասները։ Ակնկալվում է, որ մոտ օրերս ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը պաշտոնապես կհաստատեն տեղեկությունը։ Արգենտինացիներն ի սկզբանե չեն ցանկացել հանդես գալ «Բեռնաբեուում», բայց եվրոպական մյուս խոշոր ստադիոնները, միջազգային այլ հանդիպումներով պայմանավորված, պատրաստ չեն ընդունել հանդիպումը։ Արդյունքում «ալբիսելեստեի» […]
Ավելին
«Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբան կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է L’Equipe-ը։ Լոնդոնյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել գերմանական ակումբի հետ։ 23-ամյա պաշտպանը ցանկանում է փոխել ակումբն ու մտադիր է առաջիկայում հանդես գալ Իսպանիայի Լա լիգայում կամ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Ցլերը» երիտասարդ պաշտպանից կբաժանվեն, եթե վճարվի 60-70 միլիոն եվրո։ Լուկեբան «Լայպցիգում» հանդես է […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (0:3) մասին, տեղեկացնում է Sky Sports-ը։ «Շատ վատ արդյունք գրանցեցինք, որը չենք կարող հերքել։ Առաջին գոլի դրվագում վատ պաշտպանվեցինք։ Այնուհետև մյուս գոլերը բաց թողեցինք Վալվերդեի ու այլ խաղացողների վարպետության հետևանքով։ Ակնհայտ է, որ 0:3 հաշիվն ավելի լավ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026