Գոռ Մատինյանը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռանա «Ուրարտուից», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 21-ամյա դարպասապահը բանակցում է մի շարք արտասահմանյան ակումբների հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել։ Մատինյանը նաև 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի Մ21 հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմվբի 6-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Երևանում 0:1 հաշվով պարտվեց Շվեդիայի հասակակիցների թիմին։ Հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին խփեց բելգիական «Գենտի» վինգեր Մոմոդու Սոնկոն։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել է բոլոր խաղերում և վերջին` 6-րդ տեղում է։ Շվեդիա Մ21-ը 9 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում։ Առհասարակ, Հայաստանի երիտասարդական հավաքականն […]
Ավելին
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարսյան (երկուսն էլ` ԲԿՄԱ), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։ Պաշտպաններ – Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Պողոս Կրմազյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Կարապետյան (բոլորը` ԲԿՄԱ), Մհեր Թառլոյան («Շիրակ»)։ Կիսապաշտպաններ – Նարեկ Ջանոյան, Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Լևոն Բաշոյան, […]
Ավելին
Դերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմտիվի» սան է, որին էլ պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը։ 2024թ. մարտին Հարությունյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Արսենալ», սակայն 2025թ. հունվարին «Լոկոմոտիվը» 30 հազար եվրոյով հետ է գնել նրա տրանսֆերն ու անմիջապես ֆուտբոլիստին վարձավճարով […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական, հայտնում է Metaratings-ը։ 20-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր կստանա ազգային թիմից` մասնակցելու նոյեմբերին կայանալիք Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին։ Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ – «Ակրոն» (3:2) հանդիպմանը և […]
Ավելին
Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայի հասակակիցների թիմից։ Հանդիպման բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Իտալացիներից դուբլ գրանցեց Ֆրանչեսկո Կամարդան, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին ու Ջեֆ Էխատորը։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդիկ Վարդանյանը։ Նշենք, որ 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ […]
Ավելին
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցում է Շվեդիայի հասակակիցների թիմի դեմ։ 44-րդ րոպեին «Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարդաղջին աչքի ընկնելու հիանալի շանս ուներ, բայց «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նրա իրացրած 11-մետրանոցը։ Նշենք, որ Բարդաղջին, ըստ նախնական տեղեկոււթյունների, հայկական ծագում ունի։ Նրա հորական պապհը հայ է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» վինգեր Միսակ Հակոբյանը վարձավճարով կխաղա ալբանական «Էգնատիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի վարձակալական պայմանագիրը մեկ տարով է։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ չորս տարիներին վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում և 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 ասիստ։ Երիտասարդ ֆուտբոլիստը 2021 թ. սեպտեմբերից հրավիրվում է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական, որի կազմում 15 խաղում […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվել է E խմբում և կմրցի Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի թիմերի դեմ։ Եվրո-2027-ի որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2025 թ. մարտից 2026 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 9 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված հավաքականներից […]
Ավելին
1 2 3 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025