Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Կրանսոդարը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դուբլ գրանցեց և հաղթանակ պարգևեց «ցլերին»։ «Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը` փոխարինման մտնելով 84-րդ րոպեին Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 18 միավորով երկրորդ տեղում է։ «Ռոստովը» 11 միավորով 7-րդն […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ սոցցանցերում ունի արդեն 1 միլիարդից ավելի հետևորդ. «Մենք պատմություն կերտեցինք. 1 միլիարդ հետևորդ։ Սա ավելին է, քան պարզապես թիվ։ Դա վկայում է մեր ընդհանուր կրքի, էներգիայի, խաղի հանդեպ սիրո և այլնի մասին: Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ ստադիոններ` ես միշտ […]
Ավելին
ՀՀՖ մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին հնչած անհիմն մեղադրանքին. «Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը հերթական անգամ թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հիշեցնենք, որ անհատական ամենահեղինակավոր մրցանական այս տարի հանձնվելու է հոկտեմբերի 28-ին Փարիզում։ «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդնի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցել է Ալբանիանի թիմի դեմ։ Վրացիները, հատկապես երկրորդ խաղակեսում, ունեին լուրջ առավելություն և հաղթեցին 1:0 հաշվով։ Վիլի Սանյոլի սաները հաղթանակ կորզեցին 71-րդ րոպեին իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլիի խփած շքեղ գոլի շնորհիվ։ Առաջին խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Չեխիա 3:2 […]
Ավելին
Եվրոպայի Մ-21 տարեկանների որակավորման փուլի D խմբի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Էստոնիայի թիմի դեմ։ Գերմանացիները պարզպաես քարը քարի վրա չեն թողել մրցակցին և հաղթել են 10:1 հաշվով։ Անտոնիո Դի Սալվոյի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին, Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտի» հարձակվող Նիք Վոլթմեյթը դուբլ է գրանցել, իսկ «Քյոլնի» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում ամոթ էր պարտվել Հյուսիսային Մակեդոնիային. «Չէի ճանաչում իմ թիմին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էի ֆուտբոլիստների հետ։ Նրանք չկատարեցին այն առադրանքները, որոնք ստացել էին, բայց նրանց ասել եմ, որ պետք չէ ընկճվել, քանի որ […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Պարագվայի դեմ։ Աշխարհի 5-ակի չեմպիոնները ձախողեցին հանդիպումը և 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեցին։ Պարագվայցիների հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ 21-ամյա ֆուտբոլիստը խփեց տպավորիչ գոլ։ Նշենք, որ բրազիլացիներն ԱԱ-2026-ի որակավորման նախորդ 5 խաղերում կրել […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի կենտրոնական խաղում Կոլուլբիայի ազգային հավաքականը Բարանկիլիայում ընդունեց Արգենտինայի թիմին։ Լարված ու համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 2:1 հաշվով։ «Լոս կաֆետերոսից» կրկին փայլեց թիմի ավագ ու առաջատար Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա կիսապաշտպանը նախ 25-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։ Հյուսիսմակեդոնացիների առավելությամբ անցած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին երեք անգամ փրկեց 34-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ 45+4-րդ րոպեին տնատերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Գյոկո Զայկովը, որն ստացավ երկրորդ դեղին քարտը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկն ու […]
Ավելին
1 70 71 72 73 74 668

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023