Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի 9-րդ տուրում Գանայի հավաքականը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմին։ «Սև աստղերից» փայլել է թիմի ավագ Ջորդան Այուն` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Օտո Ադոյի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Մոհամեդ Սալիսում, Թոմաս Փարթին, Ալեքսանդր Ջիկուն ու Կամալդին […]
Ավելին
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պայքարն է սկսել Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլում, որի 12-րդ խմբի առաջին տուրում 0:7 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Գերմանիայի հասակակիցների թիմից։ «Բունդեսթիմից» դուբլ է գրանցել Ֆրենսիս Օնյեկան, մեկական գոլ էլ խփել են Օտո Շտանգեն, Լուիս Էնգելնսը, Միկ Շմետգենսը, Ալեսանդրո Սոուզան ու Մոնտրել Կալբրետը։ Միշա Ջորկաեֆի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականը որակավորման […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Ջիբութիի թիմին։ «Փարավոններից» դուբլ գրանցեց «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Ադելը։ Հուսամ Հասանի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր, վերջին տուրից առաջ ապահովեց խմբում առաջին տեղը` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր։ Ջիբութին 1 միավոր ունի […]
Ավելին
Լիոնել Մեսին անդրադարձել է «Ինտեր Մայամում» իր խաղընկեր Ժորդի Ալբայի կարիերան ավարտելու որոշմանը. «Շնորհակալ եմ քեզ, Ժորդի։ Քեզ շատ կկարոտեմ։ Այն ամենից հետո, ինչ մենք միասին հաղթահարել ենք, տարօրինակ կլինի նայել ձախ ու չտեսնել քեզ։ Անհավանական է, թե քանի անգամ ես ինձ ասիստ կատարել։ Ո՞վ է այժմ ինձ փոխանցումներ կատարելու»,- գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի […]
Ավելին
ՄԼՍ-ը ներյայացնող «Լոս Անջելեսը» սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով հայկական մոտիվներով շապիկների վաճառք սկսելու մասին. «Տոնի՛ր հայկական ժառանգությունը։ Գնի՛ր հայկական ժառանգությանը նվիրված մշակութային հավաքածուն, որը ստեղծել է նկարիչ Սաքո Շահինյանը։ Հավաքածուն հասանելի է միայն ակումբի պաշտոնական խանութում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։ «Լոս Անջելեսը» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի 31 խաղում 56 միավոր է վաստակել […]
Ավելին
Իսպանացի լեգենդար պաշտպան Ժորդի Ալբան սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ ՄԼՍ-ի մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան։ 36-ամյա լատերալը կարիերայի մեծ մասը` 2012-2023թթ., հանդես է եկել «Բարսելոնայում», 459 խաղում խփել 27 գոլ ու 99 ասիստ, նվաճել 17 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ալբան հանդես է եկել նաև «Վալենսիայում» […]
Ավելին
Իռլանդիայի հավաքականը նույնպես կորուստներով է մոտենում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարիառաջիկա հանդիպումներին, հայտնում է «կանաչ բանակի» մամուլի ծառայությունը։ Իռլանդացիների նախնական հայտացուցակից դուրս են մնացել Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային կիսապաշտպան Կալում Օ’Դաուդան և անգլիական «Իպսվիչ Թաունի» հարձակվող Սեմի Սմոդիչը։ Նրանց փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Հելմիր Հադլգրիմսոնը հրավիրել է շոտլանդական «Դանդի Յունայթեդի» եզրային պաշտպան Ուիլ Ֆերին։ Հիշեցնենք, […]
Ավելին
Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել` լքելով Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերին։ Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Բուդապեշտում կհանդիպի հոկտեմբերի 11-ին, իսկ Իռլանդիայի դեմ մրցակցի դաշտում կմրցի հոկտեմբերի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները. Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ […]
Ավելին
Լեհաստանի Էկստրակլասայի 11-րդ տուրում «Լեգիան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Գուրնիկին»։ Հյուրերի հեղինակության գնդակը 90-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 26-ամյա ֆուտբոլիստն Էկստրակլասայի 2025/26 մրցաշրջանում առաջին գոլն է խփել։ «Լեգիան» 15 միավորով 7-րդն է, «Գուրնիկը»` 22 միավորով առաջին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026