Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Ալ Խոլուդին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև ալժիրցի անվանի ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզը, որը 66-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։ 34-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում 30 խաղում 8 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։ Посмотреть эту публикацию в […]
Ավելին
Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ադորյանը 23 տարեկան է, ծնվել է Արգենտինայի Սան Պեդրո քաղաքում, խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում։ Նա «Բանֆիլդի» սան է և Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում 1 գոլ է խփել։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդերլանդներ)։ Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Նիկոլաս Օտամենդի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում «Ալ Ախդուդի» դեմ խաղում առավելության է հասել անհավանական 9:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից պոկեր է ձևակերպել սենեգալցի աճնվանի վինգեր Սադիո Մանեն, Ջոն Դուրանը դուբլ է գրանցել, իսկ Այման Յահիան, Մարցելո Բրոզովիչն ու Մոհամեդ Մարանն աչքի են ընկել դարպասի մեկական գրավմամբ։ Նշենք, որ Էր Ռիյադը […]
Ավելին
Կառլո Անչելոտին կնշանակվի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմա էլնոյի տեղեկություններով` իտալացի մասնագետը «Ռեալից» կհեռանա Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի վերջին տուրից հետո և արդեն հունիսին աշխատանքը կսկսի «պենտակամպիոնների» հետ։ Կողմերն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ CBF-ը և 65-ամյա մարզիչը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչն անգլիական կլինի. միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլդ Թրաֆորդում» մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում մանկունիական գրանդը հյուրընկալվելիս հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան խաղն անցավ ավելի հանգիստ պայքարում, բայց «Յունայթեդը» կրկին հաղթեց` 4:1 հաշիվով։ Բասկերից 31-րդ րոպեին հաշիվը բացեց Միկել Խաուրեգիսարը, որին «կարմիր սատանաները» […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինիոն կարիերան կշարունակի հայրենիքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբից ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում ու կտեղափոխվի «Ֆլամենգո»։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2028 թ. հունվարի 1-ը։ Ժորժինիոն «Արսենալում» հանդես է գալիս 2023 թ. հունվարից, որի կազմում մինչև օրս 78 խաղում 2 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում «Ռուբինի» դեմ խաղում (2:1) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գրավել է մրցակցի դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։ 24-ամյա Սպերցյանը 21-րդ դարում դարձել է առաջին կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում երեք մրցաշրջան անընդմեջ 10 գոլ է խփում։ Սպերցյանը 2022/23 մրցաշրջանում ՌՊԼ-ում խփել է 10, իսկ 2023/24 […]
Ավելին
Ռումինիայի Սուպերլիգայի փլեյ-աութի 7-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Գլորիա Բուզեուին»։ Տանտերերի հաղթական գոլը 13-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշպտան Նարեկ Գրիգորյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը Ռումինիայի ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել արդեն 7 անգամ։ «Ֆարուլը» 30 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Գլորիան» 16 միավորով վերջինն է` 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
1 52 53 54 55 56 699

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025