Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում մրցեց «Զրինսկիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը հաղթել էր 4:0 հաշվով։ Պատասխան խաղում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը փորձեց comeback անել ու 76-րդ րոպեի դրությամբ Նեմանյա Բիլբիայի և Յակով Պրյանիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց բաց թողեց առավելությունը։ «Սլովանի» […]
Ավելին
«Բավարիայի» լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում և կտեղափոխվի «Վանկուվեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 35-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր կստորագրի կանադական ակումբի հետ։ Գերմանացին «Վանկուվերին» կմիանա օգոստոսին։ Մյուլերը «Բավարիայի» համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից և ակումբում 756 խաղում խփել է 250 գոլ, կատարել 276 ասիստ։ Նա մյունխենյան գրանդի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Ալմաթիի «Կայրաթը» սեփական դաշտում մրցեց ԿուՊՍ-ի դեմ։ Դիմակայության առաջին խաղում Ֆինլանդիայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, պատասխան խաղում Ղազախստանի չեմպիոնը comeback արեց և հաղթեց 3:0 հաշվով։ Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմից գոլ խփեց ու ասիստ կատարեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Պատանի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն գնել է «Չելսին»։ Նա […]
Ավելին
«Կրասնոդարը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հետ, գրում է Metaratings-ը։ «Ցլերը» մտադիր են բարելավված պայմաններով առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։ Կողմերի գործող համաձայնագիրն ավարտվում է 2026 թ. հուլիսի 1-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանը դիտարկում է կարիերան «Սաութհեմթփոնում» շարունակելու տարբերակը։ Անգլիական ակումբը Սպփրցյանի տեղափոխության համար Ռուսաստանի չեմպիոնին առաջարկել […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` սաուդյան ակումբը պարտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30 միլիոն եվրո։ Հավելավճարները ներառյալ` գործարքը «Ալ Նասրի» համար կարող է արժենալ մինչև 50 միլիոն եվրո։ Էր Ռիյադը ներկայացնող ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրա մնացած «Սաութհեմփթոնում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։ «Սաութհեմփթոն» ժամեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել Ռուսաստանի չեմպիոնին։ Սպերցյանը, «Ժիրոնայից» այդպես էլ առաջարկ չստանալով, սկսել է դիտարկել «սրբերի» առաջարկը։ Ընդ որում, հակ ֆուտբոլիստը շաբաթներ […]
Ավելին
«Ռոման» գնել է «Ֆլամենգոյի» պաշտպան Վեսլիի տրանսֆերը, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» 21-ամյա պաշտպանի տեղափոխության համար 25 միլիոն եվրո է վճարել։ Վեսլին «Ֆլամենգոյում» 136 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ 2025 թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, […]
Ավելին
Լեհաստանի Էկստրակլասայի երկրորդ տուրում «Լեգիան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 47-րդ րոպեին ասիստ է կատարել Միգել Ալֆարելային։ Վերջինը մրցակցի դարպասը գրավել է պտտեցրած հիասքանչ հարվածով։ «Բանակայինները» Էկստրակլասայի 2025/26 մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել ու 3 միավորով 6-րդ տեղն են զբաղեցնում։ «Կորոնան» […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի չորրորդ դիվիզոնում` Դ սերիայում հանդես եկող «Շակա» ակումբ, հաղորդում է անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա վինգերն արդեն մեկնել է Իտալիա և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանը 2025 թ. մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել է կարիերան և անցնող ամիսներին հանդես էր գալիս Չեխիայի […]
Ավելին
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում մրցեց ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ։ «Բլաուգրանան» վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան Էրիկ Գարսիան, Ռունի Բարդաղջին ու Դրո Ֆեռնանդեսը։ «Վիսել Կոբեի» գոլը խփեց Տայսեի Միյաշիրոն։ «Բարսելոնայի» կազմում Լամին Յամալն առաջին անգամ խաղաց «10» համարով։ Ակումբում նորամուտը նշեցին թիմի նորեկներ Մարկուս Ռեշֆորդը, Ժոան Գարսիան […]
Ավելին
1 21 22 23 24 25 699

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025