ԱՄՆ գավաթի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Ցինցինատիի» դեմ։ Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերի համար, ովքեր արդեն 53-րդ րոպեին պարտվում էին 0:2 հաշվով։ «Ցինցինատիի» գոլերը խփեցին Լուչիանո Ակոստան ու Բրենդոն Վասկեսը։ Այդուհանդերձ, Խերարդո Մարտինոյի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու կարողացավ փրկել այն` տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ 68-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած տուգանային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Աստոն Վիլլան» Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի «Իսթեր Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հիբերնիանի» դեմ։ Բիրմինգհեմից ժամանած հյուրերը պարզապես ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլի Վոթկինսը, մեկական գոլ էլ խփեցին Լեոն Բեյլին ու Դուգլաս Լուիսը։ Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայնա օգոստոսի 31-ին։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։ Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնի 2-րդ տուրում «Ալ Արաբին» 4:0 հաշվով ջախջախեց «Հաջերին»։ «Ալ Արաբիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հոլանդացի 31-ամյա հարձակվող Օլա Ջոնը, ով 15-րդ րոպեին սեփական կիսադաշտից հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Նշենք, որ Օլա Ջոնն առավել հայտնի է «Բենֆիկայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկով անցկացրել է 90 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ռենջերների» գոլերը խփեցին Աբդալա Սիման ու Ռոբի Մատոնդոն։ Հոլանդական ակումբի կազմից էլ աչքի ընկան Իբրահիմ Սանգարեն ու Լյուկ դե Յոնգը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բելգիայի չեմպիոն «Անտվերպենը» սեփական հարկի տակ մրցեց հունական ԱԵԿ-ի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «Անտվերպենը» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Վինսենթ Յանսենը։ Նշենք, որ բելգիական ակումբը 50-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Ելե Բաթայը։ Աթենքից ժամանած հյուրերն, ստանալով քանակական […]
Ավելին
Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Պաֆոս», Կիպրոս), Նեդիլյկո Լաբրովիչ («Ռիեկա») Պաշտպաններ – Դոմագոյ Վիդա (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Բորնա Բարիսիչ («Ռեյնջերս», Շոտլանդիա), Յոսիպ Յուրանովիչ («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բորնա Սոսա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունն, ակումբի հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Գործարքի կայացումը հաստատել է նաև «Կլուժի» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 20-րդ տուրում «Ատլետիկո Պարանաենսեն» հյուրընկալվելիս մրցեց «Գոյասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, ով 39-րդ րոպեին պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ և բացեց հաշիվը։ Նշենք, որ Ռոկեն 2024 թ. հուլիսից 1-ից հետո դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ «Բլաուգրանան» գործարքի դիմաց վճարելու է 40 մլն եվրո, […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ նվիրված «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի»՝ 2023/24 մրցաշրջանում ակնկալիքներից: Հաճելի դիտում: Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 205 206 207 208 209 670

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023