Չեխիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Միրոսլավ Կոուբեկի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով (3:1) հաղթեց Դանիայի ազգային հավաքականին։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 2:2 հաշվով։ Չեխերին արդեն 3-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Պավել Շուլցը։ Դանիացիների պատասխան գնդակը 72-րդ րոպեին խփեց Յոաքիմ Անդերսենը։ Լրացուցիչ ժամանակում` 100-րդ րոպեին, […]
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Զլինում հետխաղյա 11-մետրանոցներով (4:1) հաղթեց Իտալիայի ագային հավաքականին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ «Սկուադրա աձուրիից» հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մոյզե Քինը, իսկ տանտերերին պարտությունից 79-ին փրկեց Հարիս Տաբակովիչը։ Իտալացիները 41-րդ րոպեից` […]
Ավելին
Թուրքիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմն եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Պրիշտինայի «Ֆադիկ Վոլրի» ստադիոնում 53-րդ րոպեին Քերեմ Ակթյուրքօղլուի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց Կոսովոյի հավաքականին։ Թուրքերը 24 տարի անց և պատմության մեջ միայն 3-րդ անգամ նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիր։ Նրանք վերջին անգամ Մունդիալին մասնակցել են […]
Ավելին
Շվեդիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին։ Շվեդներից գոլերը խփեցին Էնթոնի Էլանգան, Գուստավ Լագերբիլկեն ու Վիկտոր Դյոկերեշը։ Վերջինը տանտերերին Մունդիալի ուղեգիր պարգևեց 88-րդ րոպեին։ «Արծիվներից» աչքի ընկան Նիկոլա Զալևսկին ու Կարոլ Սվիդերսկին։ «Տրե կունիրը» 8 տարի անց նվաճեց […]
Ավելին
Իրանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Կոստա Ռիկայի թիմին։ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած խաղում Ամիր Ղալենոյի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Մեհդի Թարեմին, մեկական գոլ խփել են Ալի Ղոլիզադեն, Մոհամադ Մոհեբին ու Մեհդի Ղաեդին։ Իրանցիների հաջորդ հանդիպումը նախատեսված է ԱԱ-2026-ոմ, որի G խմբի առաջին տուրում հունիսի 16-ին կմրցեն Նոր Զելանդիայի դեմ։ Կոստա […]
Ավելին
Լատվիայի թիմը դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցը։ Պաոլո Նիկոլատոյի գլխավորած թիմը C/D դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի ընդհանուր դիմակայությունում պարտության մատնեց Ջիբրալթարի հավաքականին։ Դիմակայության երկու խաղերում էլ լատվիացիները հաղթեցին 1:0 հաշվով։ Ավելի վաղ վիճակահանությամբ Հայաստանի հավաքականի մրցակիցները դարձել էին նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի թիմերը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարում պայքարը […]
Ավելին
Օտո Ադոն հեռացվել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է «սև աստղերի» մամուլի ծառայությունը։ Գանացիները 50-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էին գալիս 2024թ. մարտից, 22 խաղում տարել են 8 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։ Ադոն աֆրիկյան հավաքականը գլխավորել է նաև 2022 փետրվարից դեկտեմբեր` 12 խաղում տանելով 5 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի, կրելով […]
Ավելին
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի վերջին` 3-րդ տուրում 9:0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարի հասակակիցների թիմին։ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմից աչքի ընկավ 8 տարբեր ֆուտբոլիստ։ Դուբլ գրանցեց Ժիրայր Աշիկյանը («Փյունիկ»), մեկական գոլ խփեցին Մայքլ Ասիրյանը, Ալբերտ Գարեգինյանը, Դավիթ Դավթյանը (բոլորը` «Նոա»), Հարություն Մովսիսյանը, Մարտուն Հովհաննիսյանը (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Դավիթ Բաթոյանը […]
Ավելին
Մարտի 31-ին կկայանան աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի ու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ների եզրափակիչները. հայտնի կդառնան Մունդիալի վերջին 6 մասնակիցները։ Տեղի կունենան նաև բազմաթիվ ընկերական խաղեր ու Ազգերի լիգայի C/D դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումները։ Interfootball.am-ը ներկայացնում է օրվա հանդիպումների անոնսը։ ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչներ Բոսնիա և Հերցեգովինա – Իտալիա` […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կոլումբիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ «Եռագույններից» դուբլ գրանցեց ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն` հավաքականում խփելով անդրանիկ գոլերը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը։ «Լոս Կաֆետերոսի» գոլը խփեց արգենտինական «Ռոսարիո Սենթրալի» վինգեր Խամինտոն Կամպասը։ Ֆրանսիացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 4-ին` մրցելով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026