ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Արգենտինայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց բավական անսպասելի արդյունք. հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով։ Մարսելո Բիելսայի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոնալդ Արաուխոյի և Դարվին Նունյեսի խփած գոլերը։ ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում կայացել է ևս […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հունգարիայի հավաքականը G խմբի շրջանակում Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում մրցեց Բուլղարիայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում հյուրերն խաղային շոշափելի առավելություն, սակայն, միևնույնն է, չկարողացան կոտրել բուլղարացիների դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։ Դեռ ավելին` Մարկո Ռոսիի թիմը մեծ դժվարությամբ խոսափեց պարտությունից և փրկության գոլը խփեց 90+7-րդ րոպեին։ Բուլղարացիների գոլերը խփեցին Սպաս Դելևն ու […]
Ավելին
ԱԱ-2026-ի Աֆրիկայի գոտու որակավորման փուլի 1-ին տուրում Եգիպտոսի հավաքականը A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ջիբութիի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «փարավոններն» ունեին պարզապես տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Մոհամեդ Սալահը` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։ Ռուի Վիտորիայի թիմից մեկական գոլ էլ խփեցին Տրեզեգեն ու Մոստաֆա Մոհամեդը։ Հավելենք, որ A […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 16-ին, մեկնարկեց ԱԱ-2026-ի Ասիայի գոտու որակավորման երկրորդ փուլը, որի 1-ին տուրում Ավստրալիայի հավաքականը I խմբի շրջանակում Մելբուռնում մրցեց Բանգլադեշի ընտրանու դեմ։ «Ագեվազները» հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Գրեհեմ Առնոլդի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեյմի Մաքլարենը, Միտչել Դյուկն իր անվան դիմաց գրանցեց դուբլ, իսկ Հարի Սութարն ու Բրենդոն Բորելոն աչքի […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ը «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է Լեո Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին. «Մինչ օրս դժվար է հավատալ, երբ ինչ-որ մեկն ինձ ասում է, որ Լեո Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում։ Ես, որպես ակումբի սեփականատեր, անչափ հպարտ եմ, որ մեր կազմում հանդես է գալիս նման ֆուտբոլիստ, ով լավագույնն է աշխարհում։ Մենք […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հունգարիայի Ֆելչուտ քաղաքի «Պանչո Արենա» մարզադաշտում կայացավ I խմբի 7-րդ տուրից հետաձգված Իսրայել – Շվեյցարիա հանդիպումը։ Շվեյցարացիները 36-րդ րոպեից Ռուբեն Վարգասի խփած միակ գոլի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էին նոմինալ տանտերերին, սակայն իսրայելցիները 88-րդ րոպեին խուսափեցին պարտությունից։ Ալոն Հազանի թիմին պարտությունից փրկեց Շոն Վայսմանը։ Այս հանդիպումից I խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի հարձակվողական ոճի կիսապաշտպաններին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Նոյեմբերի 15-ի մեկնարկելու է ԱԱ-2026-ի Աֆրիկայի գոտու որակավորման առաջին փուլը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Էրիթրեան, ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, չի մասնակցելու որակավորման փուլին։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլի ֆեդերացիան մտավախություն ունի, որ արտագնա հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները չեն վերադառնա իրենց հայրենիք։ «Էրիթրեայի հավաքականին մոտ կանգնած մի շարք աղբյուրների համաձայն՝ նման որոշում կայացնելու հիմնական պատճառն այն է, որ ֆուտբոլիստները […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի նախ Լատվիայի, ապա նոյեմբերի 21-ին` Հայաստանի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, այդ հանդիպումները բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը. 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոստովանել է, որ խաղադաշտում երբեք չի կարողացել կանգնեցնել Լեո Մեսսիին. «Ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել Մեսսիին։ Ինձ երբեք չի հաջողվել դա։ Մենք բազմիցս հանդիպել ենք միմյանց «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումների ժամանակ։ Կազեմիրոն միշտ եղել է մեր զենքը` Լեոյին կանգնեցնելու համար։ Պետք է հարգել Մեսսիին, քանի որ նա լավագույններից է աշխարհում»,- նշել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023