Ղազախստանի Պրեմիեր լիգայի վերջին` 26-րդ տուրում «Կայրաթը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Աստանայի» հետ։ Հյուրերից հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մարին Տոմասովը, իսկ Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմի պատասխան գոլը 56-րդ րոպեին խփեց Դաստան Սատպաևը։ Նշենք, որ 17-ամյա Սատպաևը 2026թ. օգոստոսին կտեղափոխվի «Չելսի»։ Նա 2025թ. բոլոր մրցաշարերի 39 խաղում 18 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։ «Կայրաթը» […]
Ավելին
Ռումինիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում «Ֆարուլը» մրցակցի դաշտում մրցում է «Կլուժի» դեմ։ Հյուրերից 18-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է Նարեկ Գրիգորյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանում խփել է առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։ Տանտերերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ և ասիստ։ Արգենտինացի հարձակվողն օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին, իսկ հյուրերի միակ գոլը խփել է Հանի Մուխտարը։ Կողմերը 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 2-ին, մեկնարկը` 3:30-ին։ […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական, հայտնում է Metaratings-ը։ 20-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր կստանա ազգային թիմից` մասնակցելու նոյեմբերին կայանալիք Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին հանդիպումներին։ Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ – «Ակրոն» (3:2) հանդիպմանը և […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրո-2026-ի վիճակահանության մասին. «Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Սա ուժեղագույնների մրցաշար է։ Մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք։ Փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին` հաղթահարենք խմբային փուլը։ Մեր հավաքականն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է 49-ամյա […]
Ավելին
Ռաֆայել Բենիտեսը նշանակվել է «Պանատինայկոսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կքնել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Իսպանացի անվանի մասնագետի նախորդ աշխատավայրը «Սելտայում» էր, որը մարզել է 2023թ. հուլիսից 2024թ. մարտ։ 65-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է նաև Մադրիդի «Ռեալը», «Նապոլին», «Չելսին», «Ինտերը», «Լիվերպուլը», «Վալենսիան» և այլ ակումբներ։ «Լիվերպուլը» Բենտիսեի գլխավորությամբ 2004թ. դարձել […]
Ավելին
Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկվեց B խմբում և կմրցի Լիտվայի, Ուկրաինայի ու Չեխիայի թիմերի դեմ։ Մրցաշարը կանցկացվի 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոայի» հաջորդ մրցակիցներից միայն Վարշավայի «Լեգիան» է հաղթանակ տարել։ Լեհաստանի գավաթակիրը մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ է կորզել Դոնեցկի «Շախտյորից»։ «Բանակայինների» կազմից դուբլ է գրանցել Ռաֆալ Աուգուստինյակը` խփելով երկու հիասքանչ գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը 90+4-րդ րոպեին հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է տուգանայինից կատարած հարվածով։ «Լեգիայի» հայտացուցակում […]
Ավելին
Արգենտինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բելգրանոն» սեփական դաշտու 1:2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, թիմի ավագ Լուկաս Սելարայանը, որը 36-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։ 33-ամյա ֆուտբոլիստը գրավել է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սերխիո Ռոմերոյի պաշտպանած դարպասը։ «Արգենտինոս Խունիորսը» կամային հաղթանակ է տարել` […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Ռումինական ակումբի հանդիպման միակ դիպուկ հարվածը 38-րդ րոպեին դարպասի գրավման վերածեց Մանդեյ Էթիմը, իսկ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 73-րդ րոպեին պարտությունից փրկեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հյուրերը հանդիպման ընթացքում շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն չիրացրին մի շարք իրական գոլային […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025