Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականն A խմբի շրջանակում Աբիջանում մրցեց Հասարածային Գվինեայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «փղերը» սեփական երկրպագուների ներկայությամբ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։ Հասարակածային Գվինեայի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էմիլիո Նսուեն, ով մրցաշարի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում […]
Ավելին
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։ Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։ Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Transfermarkt կայքը, «թոփ-5 առաջնություններ+բոլոր մրցաշարեր» ձևաչափով, ներկայացրել է հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին. Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր երկու հեթ-տրիկներից մեկը գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» (2015 […]
Ավելին
Ասիայի գավաթի 3-րդ տուրում Կատարի հավաքականը A խմբի շրջանակում 1:0 հաշվով հաղթեց Չինաստանի ընտրանուն։ Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Հասան Ալ Հայդոսը, ով անկյունայինի խաղարկումից հետո ընթացքից կատարած հարվածով դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ։ Նշենք, որ Կատարի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեղ 9 միավոր և A խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` դուրս գալով մրցաշարի 1/8 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, բացի եվրոպական ակումբներից, սկսել է հետաքրքրվել նաև «Զենիթը»։ Աղբյուրի փոխանցմամբ` Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը փոխարինող է փնտրում Դանիլ Կրուգովոյի համար, ով 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է ԲԿՄԱ։ Հաղորդվում է, որ Տիկնիզյանը նույնպես հայտնվել է «Զենիթի» short-list-ում, ում վաճառքից «Լոկոմոտիվը» ցանկանում […]
Ավելին
Ռումինական Սուպերլիգայի 22-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ունիվերսիտայա Կրայովային»։ «Ֆարուլի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նարեկ Գրիգորյանը, ով 43-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Լուի Մունտյանուին։ Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում առաջին արդյունավետ գործողությունը կատարեց։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Ֆարուլի» շարքերը համալրել է 2023 թ. օգոստոսին և մինչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ալանիային» վճարել է 100 հազ. եվրո։ Հավելենք, որ Ծառուկյանը «Ալանիայի» կազմում […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։ Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել […]
Ավելին
«Փյունիկն» ու լեհական «Պոգոն Շեցինն» այժմ մարզական հավաք են անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հունվարի 20-ին «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, երբ հարցազրույց էր տալիս ակումբի մամուլի ծառայությանը, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Արտակ Գրիգորյանը և Էդգար Մալաքյանն ընդհատել են այն։ Վահանը ժպիտով է ընդունել տեղի ունեցածը և հարցազրույցի ընթացքում շեշտել, որ նրանք Հայաստանից են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը վարձավճարով համալրել է խորվաթական «Հայդուկի» շարքերը։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մինչև 2024 թ. հունիսի 30-ը 34-ամյա ֆուտբոլիստը վաստակելու է ընդամենը 1 եվրո աշխատավարձ։ Հատկանշական է, որ 2024 թ. հուլիսի 1-ին Պերիշիչը դառնալու է ազատ գործակալ, ինչից հետո 1 տարվա պայմանագիր է կնքելու «Հայդուկի» հետ։ Ռոմանոն […]
Ավելին
1 141 142 143 144 145 660

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023