Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։ Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի», «Ատլետիկո Մադրիդի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատրատսվում է վերսկսել կարիերան։ SPORTbible-ն գրում է, որ Ագուերոն առաջիկա օրերին սկսելու է մարզվել իր հարազատ արգենտինական «Ինդեպենդյենտեի» կազմում, որի համակարգում հանդես է եկել 1997-2006 թթ.։ Ակումբն այժմ մարզում է Արգենտինայի հավաքականում Ագուերոյի նախկին խաղընկեր Կարլոս Տևեսը։ 40-ամյա մասնագետը համաձայնել է, որ Ագուերոն […]
Ավելին
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Յոն Դալ Թոմասոնը նշանակվել է երկրի գլխավոր մարզիչ։ Դանիացի մասնագետը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության առաջին օտարերկրացի գլխավոր մարզիչը։ Ըստ Tranafermarkt կայքի` 47-ամյա մարզիչը պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. մարտի 31-ը։ Թոմասոնի վերջին աշխատավայրը եղել է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնում», որը մարզել է 2022-2024 թթ.։ Ակումբից […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Լոս-Անջելես Գալաքսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խերարդո Մարտինոյի թիմին 90+2-րդ րոպեին պարտությունից Լեո Մեսսին, ով գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբայի հետ գնդակի փայլուն խաղարկումից հետո։ «Ինտեր Մայամին» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 4 միավոր և գլխագորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Գալաքսին» մրցաշրջանւ առաջին հանդիպումն է անցկացնում […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող փնտրել Յուրգեն Կլոպի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։ The Telegraph-ը գրում է, որ մերսիսայդյան ակումբը, բացի Խաբի Ալոնսոյից («Բայեր Լևերկուզեն»), դիտարկում է նաև Ռուբեն Ամորիմի («Սպորտինգ») և Յուլիան Նագելսմանի (Գերմանիայի հավաքական) թեկնածությունը։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը մտավախություն ունի, որ Ալոնսոն կմնա «Բայերում» կամ կգլխավորի «Բավարիան», […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։ Հայկական ֆուտբոլին մոտ կանգնած X-ի Armenie Football էջը հայտնում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` Դուբայում անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ «հնդկացիները» հետևել են Սպերցյանի խաղին։ Գործարքի հավանականությանն անդրադարձել է նաև հեղինակավոր Transfermarkt կայքը, որը հաստատել է «Ատլետիկոյի»` […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի 2023/24 խաղարկության  1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Սպարտա Պրահա» – «Լիվերպուլ» «Մարսել» – «Վիլյառեալ» «Ռոմա» – «Բրայթոն» «Բենֆիկա» – «Ռեյնջերս» «Ֆրայբուրգ» – «Վեսթ Հեմ» «Սպորտինգ» – «Ատալանտա» «Միլան» – «Սլավիա Պրահա» «Քարաբախ» – «Բայեր Լևերկուզեն» Հավելենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան խաղերը` […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Լեգիա Վարշավան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց նորվեգական «Մոլդեին»։ Հանդիպումից առաջ «Լեգիայի» երկպագուների մուտքն ՈՒԵՖԱ-ի կողմից արգելված է եղել Վարշավայի «Վոյսկա Պոլսկովո» մարզադաշտի տրիբունաներից մեկում։ Խաղից առաջ երկպագուներն այդ տրիբունայում պաստառ են կախել` «Այս անգամ դուք հաղթեցիք» գրությամբ։ Այդուհանդերձ, երբ ֆուտբոլիստները դուրս եկ եկել խաղադաշտ, լեհական ակումբի երկրպագուները […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» 3:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»` դուրս գալով մրցակարի 1/8 եզրափակիչ։ Պրովանսյան ակումբի գոլերից մեկը խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Գաբոնցի հարձակվողը Եվրոպա լիգայում խփեց իր 31-րդ գոլը` դառնալով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։ 34-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով շրջանցել է «Պորտուի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով մրցաշարում խփել է […]
Ավելին
1 140 141 142 143 144 670

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023